Մասիսի ոստիկաններն ու պարեկները կանխել են տերմինալից գողության փորձը

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Հոկտեմբերի 6-ի լուսադեմին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մասիս տանող ճանապարհին վճարային տերմինալ են քանդում: Նշված վայր ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու պարեկային կարգախումբը նկատել են, որ Մասիս-Չարբախ ճանապարհին՝ Նորաբաց գյուղի հատվածում, երկու տղամարդ մուրճով և լինգով փորձում են բացել վճարային տերմինալը․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Տեսնելով մոտեցող ոստիկաններին՝ նրանք «Կիա» մակնիշի մեքենայով դիմել են փախուստի, սակայն ոստիկանության ծառայողները հետապնդել, բռնել և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել ու ներկայացրել են ոստիկանության Մասիսի բաժին:

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք Երևան քաղաքի Արարատյան փողոցի շինություններից մեկի դռան երկաթյա փականը կոտրել ու գողացել են վճարային տերմինալը:

Էջմիածին քաղաքի բնակիչ 36 և 37 տարեկան տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին, որտեղ ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն: