Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Կիևին և Խարկովին, Ղրիմի տարածքում պայթյուններ են հնչել

Լուրեր

11.08.2026 | 13:02
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

Երկուշաբթի լույս հոկտեմբերի 7-ի գիշերը ռուսական զորքերը կառավարվող ռումբերով հարվածներ են հասցրել Խարկովին և Խարկովի մարզին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ Խարկովի Շևչենկովսկի շրջանի անտառային պուրակում կառավարվող ավիառումբ է ընկել, զոհեր և վիրավորներ չկան։ Մեկ այլ ռումբ էլ ընկել է Խարկովի մարզի Չերկասկայա Լոզովայա գյուղի բնակելի տան վրա, ինչի հետևանքով երեք մարդ է վիրավորվել, հայտնել է պաշտոնյան։

Իր հերթին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքը հարձակման է ենթարկվել ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Քաղաքում հակաօդային պաշտպանությունն է աշխատում, իսկ Կիևի տարբեր շրջաններում պայթյունների ձայներ են լսվել։

Միաժամանակ, Telegram ալիքները հայտնում են Ռուսաստանի Դաշնության կողմից բռնակցված Ղրիմի տարածքում պայթյունների մասին։ Ռուսամետ «ՉՊ/Սիմֆերոպոլ» տելեգրամ ալիքի փոխանցմամբ՝ օդային հարձակման սպառնալիք է հայտարարվել թերակղզու ողջ տարածքում։ Հաղորդվում է նաև Նովոֆեդորովկայի «Սակի» օդանավակայանի տարածքում պայթյունների մասին։ Ըստ «Կռիմսկիյ վետեր» տելեգրամ ալիքի՝ պայթյուններ են լսվել նաև Սիմֆերոպոլում և դրա արվարձաններում։

Ինչպես հայտնել է բռնկակցված թերակղզու «ղեկավարի» խորհրդական Օլեգ Կրյուչկովը, հրդեհ է բռնկվել Թեոդոսիայի նավթի պահեստում։ Թեև պաշտոնյան չի բացահայտել հրդեհի պատճառները, սակայն սոցցանցերում հրապարակված տեսանյութերում լսվում է օդային տագնապի ազդանշանի ձայնը։ Astra Telegram ալիքի հրապարակած տեսանյութում ձայնային մեկնաբանություն է հնչում. «Այնուամենայնիվ, խոցեցին նավթի բազան»։
Ըստ Astra-ի՝ դա կարող է լինել Թեոդոսիայի «Ծովային նավթի տերմնինալը», որը նավթամթերքների փոխադրման ծավալներով Ղրիմի ամենամեծ տերմինալն է:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի