Բարեգործական հիմնադրամը Արցախում գյուղատնտեսության ոլորտի որևէ արհեստագործական ուսհաստատություն կվերանորոգի

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անուշավան Աբրահամյանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել բարերարին՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում տարիներ շարունակ ներդրած մեծ ավանդի համար: Արայիկ Հարությունյանը հատկապես կարևորել է հիմնադրամի՝ Արցախում  կրթական ծրագիր իրականացնելու մտադրությունը՝ ընդգծելով, որ ԿԳ նախարարությունը ևս այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ է տանում: Մասնավորապես, նախատեսվում է բարերարների աջակցությամբ նպատակային 10 տեղ հատկացնել Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանին և մասնագետներ պատրաստել տնտեսության համար կարևոր ոլորտներում՝ մասնավորապես հարդարման շինարարական աշխատանքների և մետաղների մշակման տեխնոլոգիա մասնագիտություններով:

Իր հերթին Անուշավան Աբրահամյանը նշել է, որ վերջերս է վերադարձել Արցախից, որտեղ Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի ուղեկցությամբ եղել է Ստեփանակերտի և Մարտունու, ինչպես նաև  Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարաններում, որտեղ հրաշալի հնարավորություններ կան՝ որակյալ կրթություն ապահովելու համար: Բարերարը նշել է նաև, որ մոտ ժամանակներս հիմնադրամի խորհուրդը որոշում կընդունի՝ Արցախում գյուղատնտեսության ոլորտի որևէ արհեստագործական ուսումնական հաստատություն վերանորոգելու, սարքավորումներով վերազինելու վերաբերյալ՝ ներդնելով նոր մասնագիտություններ, մասնավորապես գինեգործություն, գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում, այգեգործություն և այլն: Անուշավան Աբրահամյանը շեշտել է, որ հետևողական է լինելու՝ 2006 թվականից ի վեր ՀՀ 9 ուսհաստատություններում իր կողմից իրականացվող ծրագրերի շարունակական բարելավման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դասախոսների և վարպետների որակավորման  բարձրացման խնդիրներին: