Լրագրողների պաշտպանության կոմիտեն Բաքվին կոչ է անում COP29-ից առաջ ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Լուրեր

18.06.2026 | 17:08
Հույս ունեմ` ՌԴ դեսպանն ուշադիր կլինի այս հարցերին, ապօրինություն է եղել․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 16:59
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է 90 հազար եվրո փոխհատուցում վճարել Ապրիլյան պատերազմի զոհի հարազատներին․ Դրմեյան
18.06.2026 | 16:54
Իրանի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի հետ «պատմական» համաձայնագրի մասին
18.06.2026 | 16:53
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականի երրորդ անընդմեջ հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 16:45
Ադրբեջանից հայտարարել են՝ «Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների վերադարձի համար»
18.06.2026 | 16:37
Չեմ ուզում անդրադառնալ․ Կարապետյանը՝ ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 16:29
ՀՀ-ն փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, երեք տարի չի վճարել անդամավճարները․ Մասադիկով
18.06.2026 | 16:23
Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի հատվածներ կճանաչվեն գերակա շահ
18.06.2026 | 16:16
Քննարկենք, տեսնենք՝ մանդատ վերցնելո՞վ ենք կարողանում շուտ հեռացնել Փաշինյանին, թե` չվերցնելով․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 16:03
Հարի Քեյնը կրկնել է Դևիդ Բեքհեմի ցուցանիշն ու աշխարհի առաջնությունների ռեկորդ սահմանել
18.06.2026 | 15:50
Մոսկվայում ադրբեջանցիներին պատկանող առևտրի կենտրոնն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 15:41
Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
18.06.2026 | 15:33
Շվեյցարիան հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ուրբաթօրյա բանակցությունները դեռևս նախատեսվում են
18.06.2026 | 15:25
ԲՀԿ-ն ՍԴ կդիմի՝ երեք տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու պահանջով
18.06.2026 | 15:18
Լեհաստանում ռուս ընդդիմադիր նկարչի սպանության գործով Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է Ադրբեջանում 11 լրագրողների նախնական ազատազրկման ժամկետի երկարաձգումը և կոչ է արել երկրի իշխանություններին ազատ արձակել նրանց նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովից առաջ:

«Ադրբեջանի վերջին քննադատական ​​լրատվամիջոցներից 11 լրագրողների շարունակական կալանավորումը ցույց է տալիս, որ երկրի ամենահամարձակ լրագրողները չեն կարողանա խոսել COP29-ի ընթացքում կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների մասին։ Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է կենտրոնանան համաժողովի վրա՝ ուժեղացնելու բոլոր մեղադրանքները հանելու և բանտարկված լրագրողներին ազատ արձակելու կոչերը»,- ասել է կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սաիդը։

Կոմիտեն մեջբերում է Abzas Media-ի գործով ձերբակալվածների անունները՝ Ուլվի Հասանլի, Սևինջ Վագիֆքըզի, Էլնարա Գասիմովա, Նարգիզ Աբսալամովա, Մուհամմեդ Կեկալով և Հաֆիզ Բաբալի, Toplum TV-ի գործով՝ Ալեսկեր Մամեդլի և Մուշֆիգ Ջաբբար, Kanal-13 գործով՝ Ազիզ Օրուջով եւ Շամո Էմինով, ինչպես նաև Meclis.info կայքի ղեկավար Իմրան Ալիև։

Հայտարարության մեջ ասվում է, որ կոմիտեն միացել է ավելի քան երկու տասնյակ կազմակերպություններին, որոնք կոչ են անում ազատ արձակել Ադրբեջանում բանտարկված լրագրողներին COP29-ից առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի