Գերմանիայում զգուշացրել են հակասեմականության սպառնալիքի մասին՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցին ընդառաջ

Լուրեր

27.11.2026 | 11:28
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային
27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 11:13
Ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը կղեկավարի փարիզյան հայտնի թատրոնը
27.11.2026 | 11:04
Եվրոպա լիգա․ Մրցաշարային դրությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
27.11.2026 | 10:53
Կասեցվել է տանձի համով զովացուցիչ ըմպելիքի արտադրությունը
27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
Բոլորը

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման տարելիցից առաջ Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը նախազգուշացրել է պաղեստինցիներին աջակցող բողոքի շարժման արմատականացման սպառնալիքի մասին, այդ թվում՝ Գերմանիայում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման տարելիցը կարող է դառնալ լայնածավալ բողոքի պատճառ»,- ասել է գերատեսչության ղեկավար Թոմաս Հալդենվանգը՝ նկատի ունենալով հակամարտության սրացումը Մերձավոր Արևելքում։

Ընթացիկ իրավիճակը նույնիսկ չափավոր դերակատարների համար, հղի է վտանգներով, բևեռացման և արմատականացման մեծ ներուժ ունի, նշել է նա:

«Իսլամիստները հասկացել են, թե ինչպես օգտագործել Մերձավոր Արևելքի ներկայիս ճգնաժամը՝ նոր շունչ հաղորդելու իրենց քարոզչությանը և մոբիլիզացնելու իրենց կողմնակիցներին»,- ասվում է գերմանական հետախուզության ղեկավարի հայտարարության մեջ:

Ըստ Հալդենվանգի՝ «ավելի ու ավելի շատ անչափահասներ են ցանկանում հարձակումներ իրականացնել Գերմանիայի տարածքում ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) կազմակերպության անունից կամ գոնե ակտիվորեն ծանոթանալ համացանցում հարձակումների սցենարներին», ինչը խիստ մտահոգիչ է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի