Պեսկովը հայտարարել է, թե Կիևը շարունակում է կրակի հետ խաղալ՝ սպառնալով Կուրսկի ԱԷԿ-ի անվտանգությանը

Լուրեր

28.11.2026 | 11:02
Հայաստանում ձյուն ու անձրև է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
28.11.2026 | 10:41
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
28.11.2026 | 10:24
Էջմիածնի մի շարք հասցեներում ջրամատակարարումը կդադարեցվի
28.11.2026 | 10:05
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը տեղեկացնում է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին Կուրսկի ատոմակայանի վրա հարձակվելու՝ Ուկրաինայի փորձերի մասին։ Կոմերսանտի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Մեկնաբանելով ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի խոսքերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին՝ Կրեմլի խոսնակն ասել է, որ պետության ղեկավարը դեռ նման ծրագրեր չունի։

«Կիևը շարունակում է կրակի հետ խաղալ։ ՄԱԳԱՏԷ-ի հետ մեր շփումներում մենք մեր դիրքորոշումը ներկայացնում ենք գործակալության ներկայացուցիչների ուշադրությանը»,- ասել է Պեսկովը։

Հոկտեմբերի 3-ին Կուրչատով քաղաքի մոտ, որտեղ գտնվում է Կուրսկի ատոմակայանը, անօդաչու թռչող սարք է խոցվել։ Դրա անկումից ու պայթյունից հետո կայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հրդեհ է բռնկվել։ Ատոմակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կայանն աշխատում է նորմալ, ֆոնային ճառագայթումը նորմայի սահմաններում է։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի