Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդը, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոյգելդիևը, Ղրղզական Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովը, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, այլք:

Աննա Վարդապետյանը ողջունել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին Երևանում, շնորհակալություն է հայտնել աշխատանքային զբաղվածության պայմաններում իր հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ 17-ամյա դադարից հետո Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազությունների պատվիրակություններին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունել է Համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցող պատվիրակություններին և կարևորել Խորհրդի գործունեությունը քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման և անդրազգային հանցավորության դեմ պայքարում: Փոխվարչապետը կարևորել է պետությունների միջև կառուցողական համագործակցությունը` հանցավորության՝ հատկապես կազմակերպված և անդրազգային հանցավորության դեմ պայքարում։

Փոփոխվող իրողությունների համատեքստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջնահերթ է համարել Անկախ պետությունների համագործակցության իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու զարգացումը՝ այդ առումով ընդգծելով Համակարգող խորհրդի դերը:

Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին Խորհրդի նիստը գերազանց կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: ՌԴ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ փորձի փոխանակումը կնպաստի հետագայում համատեղ ուժերով հանցավոր սպառնալիքների հակազդմանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:

Համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել պատվիրակությունների ղեկավարները, որոնք վերաբերել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, կիբերհանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությանը, սոցիալապես խոցելի խմբերի, անչափահասների իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ապահովմանը և այլ հարցերի։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակություններին ակտիվ մասնակցության և կառուցողական երկխոսության համար, երախտագիտությամբ է ընդգծել Համակարգող խորհրդի աշխատանքը՝ հանդիպման նախապատրաստման և անցկացման հարցում կատարած աշխատանքի համար։

Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՀՀ գլխավոր դատախազին պարգևատրել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով:

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստը կկայանա Տաջիկստանի Հանրապետությունում: