Թուրքիայի ԱԽ-ն աջակցություն է հայտնել Լիբանանին

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ 3,5 ժամ տևողությամբ անցկացված Ազգային անվտանգության խորհրդի նիստում Անկարան դատապարտել է Իսրայելի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին անցանկալի անձ հայտարարելը և նրա մուտքը երկիր արգելելը՝ այն որակելով որպես «իսրայելական անօրինականության վերջին օրինակ»։

Նշվում է, որ ի լրումն Թուրքիայի վճռական ջանքերին՝ «վերջ դնելու պաղեստինցի ժողովրդի նկատմամբ արդեն մեկ տարի աշխարհի առջև իրականացվող ցեղասպանությանը և Պաղեստինում առանց հապաղելու կայուն զինադադար և խաղաղություն ապահովելուն, անհրաժեշտ է նաև շարունակել միջազգային ջանքերը»։

«Պաղեստինյան տարածքներից դուրս Իսրայելի կողմից իրականացվող հարձակումները կանխելու համար պատասխանատուներին, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, կոչ է արվում հնարավորինս արագ ձեռնարկել համապատասխան քայլեր։ Թուրքիան կաջակցի եղբայրական Լիբանանի ժողովրդին և կառավարությանը Իսրայելի անմարդկային հարձակումների դեմ»,- նշվում է հայտարարության մեջ։

Դրա համաձայն՝ ընդգծվել է, որ «Թուրքիան թույլ չի տա, որ չարաշահվեն Միջերկրական և Էգեյան ծովերում մշտական ​​կայունության և խաղաղության հաստատման հիման վրա համագործակցությունը զարգացնելու իր անկեղծ մոտեցումն ու ջանքերը»։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱԽ նիստում անդրադարձ է եղել նաև երկրում և արտերկրում իրականացվող գործողություններին՝ ուղղված PKK/KCK-PYD/YPG-ի, FETÖ-ի և ԻԼԻՊ-ի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի