«ԿինոՄոսկվա». վերաբրենդավորված կինոթատրոնն իր դռները բացեց «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմի ցուցադրությամբ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Վերանորոգված սրահներով, տեխնիկապես հագեցած, նոր ու վերազինված դահլիճներով «Մոսկվա» կինոթատրոնը բացեց իր դռները նոր անվամբ՝ «ԿինոՄոսկվա»: Տնօրինությունը նախաձեռնել և իրականացրել է Երևանի խորհրդանիշերից մեկը համարվող կինոթատրոնի ներքին հարդարման աշխատանքները՝ գրկաբաց ընդունելու քաղաքի բնակիչներին և հյուրերին՝ համաշխարհային ու տեղական կինոարտադրության ֆիլմերի դիտումն ու ժամանցը միջազգային բարձր չափանիշներով կազմակերպելու համար: Հենց վերաբացման օրը տեղի ունեցավ տարվա ամենասպասված «Ջոկեր․ խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային առաջին փակ ցուցադրությունը, որին նախորդեցին երաժշտական ծրագիր և «ԿինոՄոսկվա»-ի մասին պատմող կարճ ֆիլմի ցուցադրություն։

«Բնականաբար, սա մեկ մարդու կամ մեկ սերնդի վաստակ չէ, սա մեզ նախորդող տասնամյակների տքնաջան աշխատանքի, երբեմն էլ՝ անհնարինը հնարավոր դարձնելու արդյունք է: Առանց նվիրյալ մարդկանց «ԿինոՄոսկվա»-ն մեզ այսօր չէր ներկայանա այն տեսքով ու նշանակությամբ, ինչի համար հիմնադրվել է ի սկզբանե»,- իր ելույթում նշեց Կինոթատրոնի գլխավոր տնօրեն Հովհաննես Ադոյանը։

Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։ Նորացվել են կինոթատրոնի և՛ ձայնային տեխնիկան, և՛ էկրանները: Դահլիճներն այժմ չորսն են՝ երկու մեծ և երկու փոքր, ինչը, «ԿինոՄոսկվա»-ի մարքեթինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանի խոսքով, հնարավորություն կտա այսուհետ ավելի մեծ ֆիլմացանկ ունենալ ու ավելի շատ ֆիլմեր ցուցադրել։

Կինոթատրոնի հանդիսավոր վերաբացման օրը ներկայացվեցին կարմիր ու կապույտ դահլիճները, որտեղ տեղադրվել են DOLBY CP950 նորագույն ձայնային պրոցեսորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել ձայնային կարգավորումներ նաև ATMOS տեխնոլոգիաներին համապատասխան: LUIS Wassman ձայնային համակարգը հնարավորություն է տալիս հավասարաչափ տարածել ձայնը դեպի դահլիճի նստելատեղեր՝ զգալիորեն բարձրացնելով ընկալման որակը և մեծացնելով տպավորությունը:

«Մեր նոր կարգախոսը՝ «Արի կինոյի աշխարհ» հրավեր է բոլորին՝ բացահայտելու ոչ միայն կինոյի կախարդական աշխարհը, այլև վերագտնելու մի վայր, որը երկար տարիներ եղել է մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց մարքեթինգի բաժնի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանը:

Կինոթատրոնի նոր տարբերանշանը պատկերում է պատմական շենքը վերևից՝ իր ձևով հիշեցնելով լատինական «M» տառը։ Յուրահատուկ տարբերանշանը ոչ միայն արտացոլում է շենքի ճարտարապետական յուրօրինակությունը, այլև ընդգծում է «ԿինոՄոսկվայի» կարևորությունը Երևանի քաղաքային լանդշաֆտում։ Այն խորհրդանշում է կինոթատրոնի կենտրոնական դերը մայրաքաղաքում՝ պահպանելով իր դիրքը որպես սերունդների մշակութային կենտրոն և կարևոր վայր կինոսիրողների համար։

Արփի Հակոբյան