Ասեք՝ ինչ կարող ենք անել Ադրբեջանի համար, ամեն ինչ կանենք․ Լուկաշենկոն՝ Ադրբեջանի վարչապետին

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Բելառուսն ու Ադրբեջանը բարեկամություն չեն անում երրորդ երկրների դեմ, այլ անում են իրենց գործը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենոկոն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը, գրում է ԲԵԼՏԱ-ն։

«Չնայած միջազգային ասպարեզում տարբեր շրջադարձերին՝ Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում դուք և իմ շատ մտերիմ ընկեր և եղբայր Իլհամ Ալիևը պետք է իմանաք, որ Բելառուսի և Ադրբեջանի հարաբերություններում փակ թեմաներ չկան։ Մենք միջազգային իրավունքի ոչ մի նորմ չենք խախտում, երրորդ երկրների դեմ բարեկամություն չենք անում, մեր գործն անում ենք՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ երկու երկրները միջազգային հարթակներում փոխադարձաբար աջակցում են միմյանց և շարունակելու են աջակցել։

«Մեր հարաբերությունները միջպետական ​​և անձնական հարաբերությունների լավ միահյուսում են, դա նպաստում է այն մակարդակին, որ ունենք հարաբերություններում։ Ասեք՝ ինչ կարող ենք մենք անել Ադրբեջանի համար, և մենք ամեն ինչ կանենք։ Այդպես եղել է մինչ այս ու լինելու է հետագայում։ Համոզված եմ, որ Ադրբեջանն էլ մեզ համար կանի ամենը, ինչին ընդունակ է, քանի որ այդպես եղել է միշտ»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի