ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովն արտահերթ կքննարկի Հայաստանի հարցը. Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է փաստեր, տեսանյութեր

Լուրեր

14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովը կառույցի Մոնիթորինգային հանձնաժողովին առաջարկել է դիտարկում իրականացնել Հայաստանում՝ իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

«Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների դեմ հարուցված քրեական գործերը, հնարավոր սահմանադրական փոփոխությունները` որպես վարչապետի պաշտոնավարումը երաշխավորող լծակ, օրենսդիր և դատական իշխանությունների վրա ճնշումները։ Ներկայացրել եմ փաստեր, տեսանյութեր, հրապարակումներ։ Քննարկվել է նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև տեղի ունեցած ձայնագրության բովանդակությունը: Հանձնաժողովը հարցի քննարկման արդյունքում որոշում կայացրեց Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի անունից նամակ ուղղել Մոնիտորինգային հարցերի հանձնաժողովին` առաջարկելով մոնիտորինգ իրականացնել Հայաստանում՝ իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ»,- գրել է ԱԺ փոխխոսնակը: