Ուկրաինան դուրս է բերում զորքերն Ուգլեդարից

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի պաշտպանության ուժերը պաշտոնապես հաստատել են Ուգլեդարից զորքերի դուրսբերումը։ Ռուսական կողմն ավելի վաղ հայտարարել էր Դոնեցկի շրջանի հարավ-արևմուտքում գտնվող քաղաքի գրավման մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Խորտիցայի զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբի՝ շրջափակման սպառնալիքի պատճառով ուկրաինացի զինվորականները որոշել են դուրս բերել զորքերը քաղաքից։

«Տևական մարտերի արդյունքում բազմաթիվ կորուստներ կրելով՝ հակառակորդը չի հրաժարվել Ուգլեդարը գրավելու փորձերից։ Փորձելով ամեն գնով վերահսկել քաղաքը՝ նրան հաջողվել է ռեզերվներ ուղարկել՝ եզրային հարձակումներ իրականացնելու համար, ինչը սպառել է Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների պաշտպանունակությունը։ Հակառակորդի գործողությունների արդյունքում առաջացել է քաղաքի շրջափակման վտանգ։ Բարձր հրամանատարությունը թույլատրել է մանևրել ստորաբաժանումներն Ուգլեդարից դուրս բերելու համար՝ անձնակազմը և ռազմական տեխնիկան պահպանելու և հետագա գործողությունների համար դիրք զբաղեցնելու նպատակով»,- ասվում է ուկրաինացի զինվորականների հայտարարության մեջ։

Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ուգլեդարի համար մարտերը շարունակվում էին 2022 թվականի մարտի վերջից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի