Նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին Կալիֆորնիա նահանգի սենատորներ Անտոնի Պորտանտինոն, Հենրի Սթերնը, խորհրդարանի անդամներ Իվեն Լոուին, Աութմն Բրյուկը, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արևմտյան տարածաշրջանի նախագահ Նորա Հովսեփյանը, մասնավոր ընկերությունների և պետական հատվածի այլ ներկայացուցիչներ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։ Հանդիպումը կազմակերպվել էր Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից։

Նախարար Խաչատրյանը, ողջունելով նման ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան, կարևորել է գյուղատնտեսության ոլորտում սերտ շփման և արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը։ Հանդիպման սկզբում նախարարը ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի ագրարային քաղաքականության առաջնահերթությունները, հիմնական մոտեցումներն ու զարգացման տեսլականը, այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն գյուղոլորտի առանձին հիմնահարցերի շուրջ։

Արթուր Խաչատրյանը մասնավորապես անդրադարձ է կատարել գյուղի և գյուղատնտեսության համաչափ զարգացման անհրաժեշտության, հողերի խոշորացման, չօգտագործվող հողատարածքների նվազեցման, գյուղատնտեսական արժեշղթաների
զարգացման, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, գյուղտեխնիկայի թարմացման, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, նոր մշակաբույսերի և տեխնոլոգիաների ներդրման, խորհրդատվական համակարգի բարեփոխման և այլ
հարցերի, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ նախարարության կողմից ձեռնարկվող քայլերին և նոր ծրագրերին։ Նախարարն այդ թվում շեշտադրել է սուբսիդավորման քաղաքականությունում նոր մոտեցումների կիրառումը։

Գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանն իր հերթին կարևորել է բարձրակարգ գյուղատնտեսական կրթության ապահովումը։

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արևմտյան տարածաշրջանի նախագահ Նորա Հովսեփյանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար, նշել է, որ Կալիֆորնիան գյուղատնտեսական նահանգ է՝ հույս հայտնելով,
որ առաջիկայում ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում նախարար Խաչատրյանը հնարավորություն կունենա անձամբ ծանոթանալ ագրարային ոլորտի տեղի մասնագետների հետ և համագործակցության զարգացման հարցեր քննարկել։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև ոռոգման հիմնախնդիրների, գյուղատնտեսության վրա կլիմայի գլոբալ փոփոխությունների ազդեցության և այլ հարցերի շուրջ։

Կալիֆորնիայի պատվիրակները տեղեկացրել են, որ նախատեսում են նաև Արցախի Հանրապետություն այց կատարել, որտեղ նույնպես գյուղատնտեսության զարգացման հարցերն իրենց հետաքրքրությունների տիրույթում են։