«Պարտադիր չէ՝ գիտնականը հաստ ակնոցով ու ցածր աշխատավարձով լինի»․ Գիտության փառատոն՝ «Գիտուժ»-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:12
Ես կերազեմ, որ ինչ-որ մի օր իմ պարտքը լինի ոչ թե 32 մլն դրամ, այլ 32 մլրդ դոլար․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:03
Ձեր ականջներում արձագանքում է Ալեքսանդրովի Великая держава-ն, բայց ՀՀ-ի հիմնը այլ է․ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:54
Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին
05.08.2026 | 16:45
Սպառնալիք եք տեսնում ու որոշում կթել այն․ Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:42
Ասում ենք՝ տանկը գալիս է, դուք էլ ասում եք՝ երեխան քնած է, մի արթնացրեք․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:36
Վիեննայում Եվրոպայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում է տեղի ունեցել․ Bloomberg
05.08.2026 | 16:28
Դուք մեզ հեռացնելու համար չպետք է աշխատեք, այլ մեկ քաղաքացու բարօրության համար․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 16:27
Հայաստանի թիմը երկրորդ տեղն է գրավել ազատազրկված անձանց շախմատի միջազգային մրցաշարում
05.08.2026 | 16:20
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու ներկա տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
Բոլորը

Հայաստանում այսօր մեկնարկել է առաջին համազգային «Գիտության շաբաթը»։ Մինչև հոկտեմբերի 6-ը Երևանում՝ Ազատության հրապարակում, կանցկացվի Գիտության փառատոն, իսկ մարզերում՝ ապակենտրոնացված միջոցառումներ։ Նպատակը գիտության հանրահռչակումն ու հասարակական տարբեր խմբերի ներգրավումն է։

«Գիտության շաբաթը» նախաձեռնել և իրականացնում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։

«Գիտության շաբաթվա» բովանդակության պատասխանատու Արման Գասպարյանը շեշտում է՝ գիտության հանրահռչակման գլխավոր նպատակն այն է, որ ձևավորվի հասարակական պահանջ․ «Այդ դեպքում պետությունն ավելի մեծ ուշադրություն կդարձնի գիտությանը։ Եթե լինի հասարակական պահանջ, պետությունը չի կարող ուշադրություն չդարձնել, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ հասարակությունը հասկանա՝ ինչ է պահանջում, ինչ է գիտությունը և ինչի համար է պետք»։

«Գիտուժ» նախաձեռնությունը խնդիր է դրել հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ Գիտության հանրահռչակման համազգային միասնական հարթակ ստեղծելն այս առաքելությանը հասնելու կարևոր քայլերից մեկն է։

«Մտածում ենք՝ այնպես անել, այնպիսի բովանդակություն մշակել, ամեն ինչ այնպես կազմակերպել, որ հասարակության տարբեր շերտերի հետ իրենց լեզվով խոսենք ու ներկայացնենք՝ ինչու է կարևոր գիտությունը Հայաստանի համար, ինչ կարևոր դեր ունի հասարակության մեջ գիտնականը, ինչ կարևոր խնդիրներ է լուծում գիտնականը, որպեսզի երիտասարդ սերունդը ոգևորվի և ապագայում ցանկանա գիտությամբ զբաղվել»,- ասում է «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը։

Այս տարվա միջոցառումների հիմնական թեման է՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը»։ Այն ընդգծում է նախաձեռնողների միասնական ջանքերը՝ գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում առաջնահերթություն և զարգացման հիմնական գործիք դարձնելու ուղղությամբ։

««Գիտության շաբաթը» միջազգայնորեն ընդունված ձևաչափ է, հարթակ, որտեղ առաջին հերթին հնարավորություն ունենք դպրոցահասակ երեխաներին ծանոթացնելու գիտությանը, հետազոտությունների հեռանկարային ուղղություններին։ Սա թե՛ մասնագիտական առումով կողմնորոշման հարթակ է դառնում իրենց համար, և թե՛ տեսանելի է դարձնում գիտության ձեռքբերումներն ու գիտության ոլորտում եղած զարգացումները»,- նշում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան