Գորիսի աշակերտները յուրացնում են անտառվերականգնման հմտությունները․ ՄԱԿ ՊԳԿ-ն դասընթաց է կազմակերպել

Լուրեր

09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղը Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ համատեղ Գորիսի ավագ դպրոցի աշակերտներին ծառատունկի և անտառների կառավարման թեմայով դասընթաց է անցկացրել:

ՄԱԿ ՊԳԿ-ից տեղեկացնում են, որ դասընթացների հիմնական թեմաները եղել են տնկիների արտադրությունը, էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները անտառների կայուն կառավարման համար։ Հատուկ ուշադրություն է դարձվել անտառների կառավարմանը և բնապահպանական նախաձեռնություններին կանանց ներառման և իրենց մասնակցությունը խթանելու մոտեցումների ներկայացմանը:

«Դասընթացից հետո ավագ դպրոցի շուրջ 70 երեխաներ և ուսուցիչներ մասնակցեցին ծառատունկի գործնական աշխատանքներին ՊԳԿ սածիլների արտադրության մասնագետ Նաիրա Գասպարյանի ուղղորդման ներքո։ Տիկին Գասպարյանը ցուցադրեց տնկման համար անցքեր պատրաստելու պատշաճ տեխնիկան՝ ապահովելով տնկիների աճի համար ճիշտ խորությունը և տարածությունը: Նա ներկայացրեց նաև առողջ անտառների վերականգնման համար ճիշտ տնկիների ընտրության և դրանք ճիշտ տնկելու առանձնահատկությունները։ Այս գործնական աշխատանքի միջոցով երեխաները ծանոթացան անտառների վերականգնման հիմքում ընկած մոտեցումների և նորատունկ ծառերի համար պահանջվող երկարատև խնամքի առանձնահատկություններին:

Այս համագործակցությունը նպատակ ունի ոգեշնչել երիտասարդությանը էլ ավելի ակտիվ դերակատարում ունենալ շրջակա միջավայրի և անտառների պահպանության գործում: Տեսական կրթության և գործնական աշխատանքի համադրումը թույլ է տալիս երիտասարդ սերնդին հաղորդել անհրաժեշտ գիտելիքներ և փորձ ապագայում ավելի կայուն և ավելի կանաչ Հայաստան կերտելու համար»,- ասված է հաղորդագրությունում։