Կարեն Անդրեասյանը մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու․ ԲԴԽ
ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Արդարադատության նախարարի Գրիգոր Մինասյանի հրաժարականի դիմումի մասին տեղեկությանը և Կարեն Անդրեասյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերին։
«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ հետևյալը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ: Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու: Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- ասված է հայտարարության մեջ: