«Ալիևը սպանեց իր հերթական քննադատին»․ Ֆրանսիայում մահացել է դանակահարված ադրբեջանցի քաղաքական էմիգրանտը

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Ֆրանսիայի Մյուլուզ  քաղաքի հիվանդանոցում մահացել է ադրբեջանցի քաղաքական էմիգրանտ Վիդադի Իսկենդերլին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է նրա եղբայրը՝ Օքթայ Իսկենդերլին։ Բժիշկների խոսքով՝ չի հաջողվել դադարեցնել արնահոսությունն ու վերականգնել շնչառությունը։

Իսկենդերլիի եղբայրը պատմել է, որ հուղարկավորությունը տեղի է ունենալու մեկ շաբաթից՝ համապաստախան դատաբժշկական փորձաքննություններից հետո։

Այսօր ավելի վաղ Օքթայ Իսկենդերլին լրատվամիջոցներին մանրամասներ էր պատմել եղբոր դեմ տեղի ունեցած հարձակումից։

«Գլխավոր բժիշկն ասաց, որ Վիդադիի վիճակը ծայրահեղ ծանր է և անհույս։ Առավոտյան նրա ինքնազգացողությունն է՛լ ավելի էր վատացել, բժիշկները դժվարությամբ էին նրան կյանք վերադարձնում։ Նրան դանակի 24  հարված է հասցվել․ 21 հարված՝ որովայնի խոռոչին, ևս մեկը՝ լյարդին, մեկ ուժեղ հարված՝ թոքին ու մեկ հարված՝ գլխի հետևի հատվածին։ Թոքին հասցված հարվածը զգալիորեն վնասել էև այն և դժվարացնում էր շնչելը։ Բժիշկն ասաց՝ չի կարողանում կանգնեցնել արնահոսությունը»,- պատմել է նա։

Հիշեցնենք, որ քաղաքական էմիգրանտ Վիդադի Իսկենդերլին հարձակման էր ենթարկվել Ֆրանսիայում իր բնակարանում։ Ֆրանսիական ոստիկանությունը դեռևս տեղեկություններ չի հաղորդում գործի վերաբերյալ։ Երկու տարի առաջ Իսկենդերլին կրկին հարձակման էր ենթարկվել։ Ոստիկանությունը պարզել էր, որ դա տեղի հանցավոր խմբավորումների ձեռքի գործն է: Իսկենդերլին կարծում է, որ հրահանգը եկել է Ադրբեջանի իշխանություններից։

Իսկենդերլին հայտնի է սոցցանցերում Ադրբեջանի իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ։ Ադրբեջանում նա զբաղվել է ընդդիմադիր գործունեությամբ, կալանավորվել է և դատապարտվել։  Շուրջ 10 տարի առաջ նա մեկնել է Ֆրանսիա և այժմ բնակվում էր այնտեղ։

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխթարլին, որը բնակվում է Գերմանիայում, մեկնաբանելով Իսկենդերլիի մահը՝ նշել է, որ նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական զոհերից է։

«Վիդադի Իսկենդերլին մահացել է դանակի բազմաթիվ վնասվածքների հետևանքով։ Ավելի ճիշտ՝ սպանել են Վիդադիին։ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպանեց իրեն քննադատողին։ Մարտին Իլհամը Զահիդ Օրուջի (Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր) լեզվով զգուշացրել էր, որ մենք կսպանենք էմիգրատներին։ Վիդադին աքսորում սպանված 4-րդ ընդդիմադիրն է․ Բայրամ Մամեդով՝ Թուրքիա, Վուգար Ռզա՝ Բելգիա, Հուսեյն Բաքըխանով՝ Վրաստան,Վիդադի Իսկենդերլի՝ Ֆրանսիա»,- գրել է Մուխթարլին ֆեյսբուքյան իր էջում։

Էմմա Չոբանյան