Ֆրանսիայում սկսվել է Լը Պենի դեմ դատավարությունը Եվրախորհրդարանի միջոցների յուրացման գործով

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Փարիզի դատարանում սկսվել են «Ազգային հանրահավաք» ծայրահեղ աջ կուսակցության ղեկավար Մարին Լը Պենի կողմից Եվրախորհրդարանից ստացված միջոցների լվացման գործով լսումները։ Այս մասին հայտնում է RFI-ը։

«Մենք ունենք բազմաթիվ փաստարկներ մեր օգտին, կարող ենք դրանք տրամադրել։ Դրականն այն է, որ մենք ժամանակ ունենք՝ երկու ամիս, որի ընթացքում կարող ենք ապացուցել, որ մենք չենք խախտել քաղաքական նորմերի ոչ մի պահանջ»,- ասել է Լը Պենը լրագրողներին դատական նիստից առաջ։

Գործը վերաբերում է 2004-2016 թվականներին կատարված վճարումներին։ Լրատվամիջոցները պարզաբանում են, որ «Ազգային ճակատ» կուսակցությունում պաշտոններ են զբաղեցրել նաև Եվրախորհրդարանի պատգամավորների 20 օգնականներ։ Նրանցից ոմանք փաստացի չեն կատարել Եվրախորհրդարանում իրենց պաշտոններով նախատեսված պարտականությունները։

Այս տարիների ընթացքում ԵԽ-ին պատճառված նյութական վնասը գնահատվում է առնվազն 3 միլիոն եվրո, հայտնում է BFM TV-ն։ Մարին Լը Պենը Եվրախորհրդարանի անդամ է եղել 2004-2017 թվականներին։

Դատարան կներկայանա 27 մարդ, որոնց մեծ մասը «Ազգային ճակատ»-ի անդամներ են և եվրոպացի պատգամավորներ, մասնավորապես, Լը Պենը, նրա հայրը՝ Ժան Մարի Լը Պենը, կուսակցության փոխնախագահ Լուի Ալիոն, կուսակցության գլխավոր քարտուղար Նիկոլա Բեուն, նշում է BFM TV-ն։

Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության նախկին ղեկավար և հիմնադիր Ժան Մարի Լը Պենը չի կարողացել մասնակցել դատական նիստին՝ առողջական վիճակի պատճառով։

«Եվրախորհրդարանի միջոցների գողության կամ ներգրավվածության մեջ» մեղավոր ճանաչվելու դեպքում մեղադրյալներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և առաջիկա 10 տարում ընտրություններին մասնակցելու հնարավորության բացառում։ Բացի այդ, Լը Պենի նկատմամբ կարող է 1 մլն եվրոյի տուգանք սահմանվել։

Դատավարությունը կտևի մինչև 2024 թվականի նոյեմբերի 27-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի