ՌԴ-ն որոշ եկեղեցականների միջոցով ՀՀ-ում անկայունություն է ուզում ստեղծել, իր դրածոներին բերել իշխանության․ Գարեգին Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.07.2026 | 22:57
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վայրում դի է հայտնաբերվել
18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
Բոլորը

Երեկ կայացավ Մայր տաճարի վերաօծման արարողությունը։ Դա տեղի ունեցավ Հայ առաքելական եկեղեցի-կառավարություն լարվածության ֆոնին, քանի որ հոգևորական դասի ներկայացուցիչները ներգրավված էին իշխանափոխության համար կազմակերպված բողոքի ակցիաներին։

Ըստ Բագրատ Գալստանյանի՝ Կաթողիկոսը օրհնել էր շարժում։
Տաճարի օծմանը մասնակցում էին վարչապետը, ՔՊ-ականներ, նախկիններ, բայց ո՛չ Բագրատ Գալստանյանը, ո՛չ էլ ընդդիմադիր շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը։

Դադարե՞լ է արդյոք եկեղեցին աջակցել ընդդիմադիր շարժմանը, ի՞նչ փոխհարաբերություն է այս պահին ստեղծված հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ ՌԴ-ն որոշ եկեղեցականների միջոցով ՀՀ-ում ուզում է անկայունություն ստեղծել, իշխանափոխության հասնել՝ իր դրածոներին բերել իշխանության, և շարունակել Հարավային Կովկասում իր հեգեմոնիան․ «Այդ նպատակով օգտագործում է նաև եկեղեցուն։ Այն, որ Պուտինը պարգևատրում է Կաթողիկոսին, դրա դրսևորումներից մեկն է։ Մեր ռազմական էլիտան, էլի գաղտնիք չէ, որ թոշակի անցնելուց հետո Ռուսաստանից են թոշակ ստանում կամ Ռուսաստանում տուն են ստանում։ Մեր կարևոր ինստիտուտները գտնվում են ՌԴ-ի ազդեցության տակ, և եկեղեցին այդ առումով բացառություն չէ։ Եկեղեցու մերձեցումը իշխանության հետ կարող է երկու բան նշանակել, կամ՝ իշխանությունը տվել է համաձայնություն՝ ծառայել ՌԴ-ին, և եկեղեցու հետ մերձեցել է, կամ եկեղեցին հրաժարվել է ՌԴ-ին ծառայելուց և իշխանության հետ նույն գծի մեջ են։ Ես կարծում եմ՝ մենք այս պահին ո՛չ դա ունենք, ո՛չ էլ մյուսը։ Այսինքն՝ այս միջոցառմանը իշխանավորների մասնակցելը ընդամենը խոսում է արարողակարգի մասին, և դա առիթ է եկեղեցու կշիռը բարձրացնելու կամ ցույց տալու, որ եկեղեցին պետության հետ է»,- նշեց Միսկարյանը։

Նա կարծում է, որ եկեղեցին չի դադարի հակափաշինյանական հոսանքներին աջակցել։ «Գոնե՝ քարոզչական մակարդակում մենք տեսնում ենք՝ տարբեր բարձրաստիճան հոգևորականների, որոնք խոսում են ինչպես օտար երկրի որևէ գործակալ, կոչ են անում հեղաշրջման, ասում են՝ այս ժողովուրդը լավը չի, որ դուրս չի գալիս փողոցներ և ոտնատակ չի տալիս այս իշխանություններին, այդ մտքերը, ես կարծում եմ՝ հակապետական են։ Նման գաղափարները, կարծում եմ, սնուցվում են դրսից։ Իրեն հարգող ոչ մի պետականամետ գործիչ անձ կամ անհատ, որը իր թիկունքում չունի ինչ-որ շահեր, նման բան չի անի»,- ասաց Գարեգին Միսկարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան