Արխանգելսկում ադրբեջանական համայնքի ղեկավարին զրկել են ՌԴ քաղաքացիությունից և պատրաստվում են արտաքսել

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Արխանգելսկում ադրբեջանական համայնքի ղեկավար Թարլան Գասիմովը երկար տարիներ համագործակցել է ռուսական իշխանությունների հետ և զբաղվել բարեգործությամբ, այդ թվում՝ «հատուկ ռազմական գործողության» գոտի (ՌԴ-ում այդպես են անվանում Ուկրաինայում պատերազմը) գումար ուղարկելով։ Սակայն այս տարվա գարնանը նրան հանկարծակի զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից և այժմ կարող են արտաքսել, գրում է The Insider-ը՝ վկայակոչելով «Архангельск онлайн»-ին։

ԱԴԾ-ն որոշում է կայացրել, որ նա վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար, և Գասիմովին քաղաքացիությունից զրկելու որոշումը հիմնված է հենց այս փաստաթղթի վրա։ Գասիմովն Ադրբեջանի քաղաքացի չէ։ Խորհրդային Միության փլուզման ժամանակ նա գրանցված է եղել ՌՍՖՍՀ-ում։ Ստացվում է, որ նրան զրկել են միակ քաղաքացիությունից։

Նշվում է, որ Արխանգելսկում Գասիմովը հայտնի է բարեգործական գործունեությամբ. նա գումար է ուղարկել պատերազմում ռուսական բանակի կարիքների համար, իսկ նրա ղեկավարած ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները ամեն ամիս մրգերի և բանջարեղենի փաթեթներ են նվիրաբերել զինվորական ընտանիքներին: Նա պարբերաբար արժանացել է նաև տարբեր պատվոգրերի իշխանությունների, այդ թվում՝ շրջանի նահանգապետի կողմից։

Այժմ Գասիմովը դատի է տվել իշխանություններին՝ փորձելով վիճարկել քաղաքացիությունից զրկելու որոշումը։ Ներքին գործերի նախարարության հետ կապված գործը նա պարտվել է․ դատավորը եզրակացրել է, որ գերատեսչությունն իր պարտականությունները կատարելիս գործել է օրենքի շրջանակում։ Դատավորը հրաժարվել է ԱԴԾ-ին ներգրավել որպես ամբաստանյալ: Այնուհետև Գասիմովն առանձին հայց է ներկայացրել ԱԴԾ-ի դեմ, դատարանը դասակարգել է այս գործը՝ վկայակոչելով պետական ​​գաղտնիքը։

Գասիմովն ասել է՝ չգիտի, թե կոնկրետ ինչո՞վ է ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծել։ Ըստ նրա փաստաբանի՝ ԱԴԾ զեկույցում դա չի նշվում, թեև օրենքով այդ տեղեկատվությունը պետք է նշված լինի։

«Իրավիճակը բացառիկ է, և մտավախություն կա, ասենք, վերադառնալու ոչ ամենահաճելի պատմական ժամանակներին՝ քաղաքացիների հետ կապված ոչ ամենաճիշտ վարչական գործելաոճով։ Ինչո՞ւ մեզ տեղեկատվություն չեն տալիս։ Միգուցե, մենք կհամաձայնվենք, որ իսկապես ինչ-որ բան ենք արել, և այդ ժամանակ պետք չէ ինչ-որ բան ապացուցել։ Միգուցե, կասենք՝ ինչ-որ սխալ կա, մեզ մեկի հետ շփոթել ենք, մեն դա չենք արել։ Այսինքն՝ կունենայինք հնարավորություն ինչ-որ ձևով պաշտպանվելու»,- նշել է փաստաբանը։

Թարլան Գասիմովի ռուսական անձնագիրն առայժմ ուժի մեջ է, սակայն եթե դատավարությունն ավարտվի ոչ նրա օգտին, փաստաթուղթը կչեղարկվի։ Փաստաբանի խոսքով՝ արտաքսման սպառնալիքը դեռևս կմնա, եթե նույնիսկ Գասիմովը գրանցվի որպես քաղաքացիություն չունեցող անձ։

«Անբարենպաստ սցենարի դեպքում նրան կարող են վտարել որպես անձի, որը կատարել է մեզ անհայտ գործողություն՝ վտանգ ներկայացնելով ազգային անվտանգությանը։ Հենց այս հիմքով, և ոչ այն պատճառով, որ նա դարձել է քաղաքացիություն չունեցող անձ, Արդարադատության նախարարությունը կարող է անցանկալի ճանաչել նրա գտնվելը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Սա արդեն այլ վարչական մարմին է, առանձին ընթացակարգ։ Այսինքն՝ նրան կխնդրեն որոշակի ժամկետում ինքնակամ լքել Ռուսաստանի տարածքը։ Նրանք կարող են պայմանականորեն ասել՝ «եթե չհեռանաք, մենք ձեզ ստիպողաբար կհեռացնենք, իսկ թե ուր, տեղում կորոշենք»։ Կոպիտ ասած՝ որտեղ իրենց ամենահարմարն է, որտեղ ամենաէժանը կլինի, այնտեղ կարտաքսեն։ Մեր օրենքում գրված է՝ Ռուսաստանի սահմաններից դուրս»,- հայտարարել է փաստաբանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի