Երևանում մեկնարկել է ակնաբուժական միջազգային համաժողով

Լուրեր

09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկնարկել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի (ՀԱՆ) եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 22-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը. այս մասին հայտնում են Հայկական ակնաբուժության նախագծից:

«Հայկական ակնաբուժության նախագիծն իր գործունեության ավելի քան 30 տարիներին մեծ արդյունքների է հասել՝ Աչքի շարժական հիվանդանոցի, Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի երկարամյա գործունեություն, մարզային ակնաբուժական կենտրոնների, դիագնոստիկ կենտրոնների հիմնում, պոլիկլինիկաներում ակնաբուժական ծառայությունների բարելավում,  Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ սերտ գործակցությամբ՝ կրթական ծրագրերի իրականացում եւ այլն: Անկեղծ շնորհակալ եմ բոլորիդ՝ ձեզանից յուրաքանչյուրն իր անգնահատելի ներդրումն ունի Հայաստանում ակնաբուժության զարգացման գործում», – տեսաուղերձում ասել է Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:

Ողջունելով ներկաներին` ԱՆ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը նշել է, որ ոլորտի հաջողություններն ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք են: «Համագործակցության 30 տարվա փորձ ունենք հիմանդրամի հետ, այն իր բացառիկ դերն ու նշանակությունն ունի առողջապահության ոլորտում: Տեղյակ ենք բազում ծրագրերից, և բոլոր աշխատանքներն իրենց արդյունավետությամբ տարբերվում են: Այս լեփ-լեցուն դահլիճը ապացույցն է, որ մասնագիտական հանրույթը շարունակում է ակտիվ ներգրավված լինել ՀԱՆ-ի բոլոր միջոցառումներին: 64-րդ բժշկական առաքելությունն այս տարի աննախադեպ էր: Եվ դուք, որպես մասնագետներ, հնարավորություն եք ունեցել ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներին, նոր փորձին: Առողջապահության նախարարության բարեփոխումները և ՀԱՆ ծրագրերը համահունչ են և փոխլրացնում են: Մարզային ծառայություններ. մենք իրականացնում ենք մարզերում արդիականացման աշխատանքներ, ՀԱՆ-ը մեր կողքին է լինում հագեցման, մասնագետների հզորացման առումով: Բոլորիս անելիքները շատ են: Այս համաժողովն այն հարթակն է, որի շնորհիվ կարողանում եք նաև գործուն առաջարկներ ներկայացնել նախարարություն»,- ասել է Քնար Ղոնյանը:

«Հայկական ակնաբուժության նախագծի 64-րդ բժշկական առաքելությունն այս տարի առանձնահատուկ հագեցած ծրագիր ունի: Այն ներառում է Հայաստան այցելած երկու տասնյակ մասնագետների եւ հայ գործընկերների համատեղ քննարկումներ, բարդ դեպքերի վիրահատություններ, երիտասարդ ակնաբույժների համար դասախոսություններ, Հայկական ակնաբուժության նախագծի եւ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի համատեղ WetLab-ում աշխատանքներ եւ այլն: ՀԱՆ-ի կամավորների խմբում են ոչ միայն վաստակաշատ բժիշկներ, ովքեր արդեն տասնյակ տարիներ իրենց նվիրվածությամբ շարունակաբար աջակցում են մեզ՝ զարգացնելու ակնաբուժական ծառայությունները Հայաստանում, այլ նաեւ առաջին անգամ մեր ծրագրերին միացած ակնաբույժներ ԱՄՆ-ի առաջատար հիվանդանոցներից եւ բժշկական կենտրոններից: Այս հագեցած ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ի բժիշկ կամավորները ծանոթացան նաեւ մարզերում ՀԱՆ-ի կողմից իրականացող աշխատանքներին՝ այցելեցին Աչքի շարժական հիվանդանոց, Սպիտակի մարզային ակնաբուժական կենտրոն եւ տեղի բժիշկների հետ իրականացրեցին բարդ դեպքերի քննարկումներ: ՀԱՆ-ի ծրագրերի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ սփյուռքահայ երիտասարդ մասնագետները եւ կլինիկական օրդինատորները, ովքեր ամեն տարի բժշկական առաքելության շրջանակներում այցելում են Հայաստան», – ասել է Հայկական ակնաբ­­­­­­ուժության նախագծի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը Հայկական ակնաբուժության նախագծի հետ սերտ համագործակցում է արդեն 14 տարի՝ ի նպաստ երեխաների առողջության բարելավման: «Մենք՝ մեր հիվանդանոցում, համոզված ենք, որ ցանկացած երեխա՝ անկախ բնակության վայրից, սոցիալական եւ այլ հնարավորություններից, արժանի է լիարժեք առողջապահական համակարգից օգտվելու հնարավորություն ունենալուն: Ես շատ շնոհակալ եմ մեր հայ գործըկերներին՝ մեր երկարամյա համագործակցության համար եւ վստահ եմ, որ այն շարունակվելու է դեռ շատ երկար տարիներ»,- ասել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին:

«Մենք ականատես ենք լինում, թե ինչպես է հմուտ բժիշկների եւ Հայկական ակնաբուժության նախագծի համագործակցության շնորհիվ տարեցտարի Հայաստանում զարգանում ակնաբուժության ոլորտը: Այս համաժողովը դրա վառ ապացույցներից է», – ասել է Հայկական ակնաբուժության նախագծի փոխնախագահ Ջոն Հովանսեյանը (ԱՄՆ):

Երկօրյա համաժողովին կներկայացվեն ակնաբուժության արդի ուղղություններին՝ մանկական ակնաբուժությանը, գլաուկոմային, նեյրոակնաբուժությանը, ցանցաթաղանթի եւ եղջերաթաղանթի հիվանդություններին, ռեֆրակտիվ վիրաբուժությանը, օպտոմետրիային վերաբերող զեկույցներ, պոստեր պրեզենտացիաներ: Առանձին պանելային քննարկում է անցկացվելու հայ եւ ամերիկյան գործընկերների կողմից՝ ներկայացնելու բժշկական էթիկայի մարտահրավերները եւ հնարավորությունները ժամանակակից բժշկության մեջ:

Հաջորդ շաբաթ կանցկացվի նեոնատոլոգիային նվիրված համաժողովը, իսկ նախորդ շաբաթ արդեն տեղի են ունեցել ընդհանուր մանկաբուժությանը եւ մանկական ներզատաբանությանը նվիրված համաժողովներ, որոնք եւս մի քանի հարյուր մասնագետներ են հավաքել մեկ հարկի տակ:

Միջազգային համաժողովին ներկայացված բոլոր նյութերը մասնագիտական շրջանակի համար հասանելի կլինեն անվճար՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ստեղծած Մանկաբուժական առցանց կրթական հարթակում (OPEN): Այն կծառայի որպես ինքնակրթության եզակի հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններից հարթակին միացած բժիշկների եւ առողջապահության ոլորտի այլ մասնագետների համար: