Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ԼՂ-ում ադրբեջանցիների կողմից իրականացված թալանի մեծ ծավալը․Bellingcat. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

28.09.2024 | 01:22
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութում «Հըզբոլլահի» կենտրոնական շտաբին. կան զոհեր և վիրավորներ
27.09.2024 | 23:30
Հնդկաստանը կհրաժարվի ռուսական գազից Arctic LNG 2 նախագծի շրջանակներում
27.09.2024 | 23:24
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս ԼՂ-ում ադրբեջանցիների կողմից իրականացված թալանի մեծ ծավալը․Bellingcat. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2024 | 23:21
Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ
27.09.2024 | 23:13
Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբը կտեղակայվի ՌԴ-ից 140 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքում
27.09.2024 | 23:12
Ատելության խոսքն ու ապատեղեկատվության արշավները լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ՀՀ ջանքերը. Կոստանյան
27.09.2024 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.09.2024 | 22:48
Ռումինիան հայտնել է երկրի օդային սահմանը ռուսական ԱԹՍ-ի հատելու մասին
27.09.2024 | 22:31
Միլիարդատեր Նիլը հաստատել է, որ օգնել է Դուրովին, երբ նրան ձերբակալել են Փարիզում
27.09.2024 | 22:21
Հայ ժողովուրդը պետք է իր ձայնը բարձրացնի Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու պահանջով․ Հաջիև
27.09.2024 | 22:10
Իրանի ԱԳ նախարարը Միրզոյանի հետ հանդիպմանը ընդգծել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն աջակցելու Թեհրանի քաղաքականությունը
27.09.2024 | 22:00
ՌԴ-ի ոտքի տակ էինք դրել ՀՀ-ի անվտանգությունը, ԼՂ-ի հարցը․ մեզ աքացի տվեց՝ իրեն անհրաժեշտ պահին․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2024 | 21:43
Լիբանանում մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 700 մարդ է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
27.09.2024 | 21:24
72-ամյա ամերիկացուն Մոսկվայում դատում են վարձկանության համար
27.09.2024 | 21:11
Զելենսկին և Պուտինը ցանկանում են պատերազմի ավարտ. Թրամփը` Զելենսկու հետ հանդիպմանը
Բոլորը

Bellingcat-ն ուսումնասիրել է արբանյակային լուսանկարները՝ արձանագրելով ԼՂ-ում ադրբեջանցիների կողմից իրականացված թալանի մեծ մասշտաբները։  Նշվում է, որ դրանցում նկատելի են աղբակույտեր դատարկ բազմաբնակարան շենքերի և քաղաքացիական տների հարևանությամբ: Ուսումնասիրողները արձանագրում են, որ քարտեզագրված տարածքում հաճախակի հանդիպող աղբակույտերը ընդգծում են Ստեփանակերտի տներից հափշտակումների  զգալի մասշտաբը:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100,000 փախստական ​​լքել է Լեռնային Ղարաբաղը այն բանից հետո, երբ Ադրբեջանի ռազմական հարձակումը վերականգնել է երկրի ամբողջական վերահսկողությունը տարածաշրջանի վրա։ Հոդվածի հեղինակները նշում են, որ Լեռնային Ղարաբաղը, չնայած միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, երկար ժամանակ ունեցել է էթնիկ հայ բնակչություն:

Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) պահանջել է  Ադրբեջանից «ապահովել, որ այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո և որոնք ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագ։»։ Ի պատասխան ՄՔԴ-ի՝ Ադրբեջանը հայտարարել է, որ իրենք սկսել են «պատրաստվել ցանկացողների վերադարձին»։

Հաշվի առնելով թալանի մասին վկայող արբանյակային լուսանկարները՝ Bellingcat-ը կապ է հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ մեկնաբանությունների համար, սակայն նրանք չեն պատասխանել:

Փորձելով պարզել, թե երբ են հարյուրավոր աղբակույտեր հայտնվել քաղաքով մեկ,  լրատվամիջոցի հետազոտողները չեն կարողացել վստահորեն բացահայտել դրանք SkySat-ի պատկերներում մինչև 2024 թվականը պատկերների ցածր լուծաչափի և շինությունների կողմից մթնեցված լինելու պատճառով:

Օգոստոսի 25-ին գտել են մի տեսանյութ, որը տեղադրվել է @armanava1998-ի կողմից, որը հայկական TikTok օգտահաշիվ է: Տեսանյութը նկարահանել է անհայտ տղամարդ, որը խոսում է ադրբեջաներեն և ցույց է տալիս, որ մի քանի տղամարդ պարում և ծիծաղում են պատշգամբում, իսկ բակում ցրված են անձնական իրերի բազմաթիվ կույտեր: Հաջողվել է տեսանյութը գեոլոկացնել և պարզել որ այն նկարահանվել է քաղաքի կենտրոնում։ Նաև հաջողվել է գեոլոկացնել երկրորդ տեսանյութը, որը տեղադրվել է Tiktok-ում @t.t..313-ի կողմից, նույն վայրում: Այդ տեսանյութում բակի մուտքի մոտ պարզ երևում է «Ղարաբաղի համալսարան, ուսանողական հանրակացարան» գրությամբ տախտակը։

Դա նույն վայրն է, ուր այցելել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 20-ին:

Քաղաքի նախկին համալսարանը վերանորոգելու Ադրբեջանի կառավարության ծրագրերի մասին հայտարարվել է հուլիսին, թեև ոչ մի խոսք չի եղել կամպուսից դուրս՝ քաղաքի այլ հատվածներ ընդլայնելու մասին: Երբ Bellingcat-ը խնդրել է  մանրամասներ համալսարանի վերանորոգման ծրագրի և քաղաքում այլ զարգացումների վերաբերյալ, Ադրբեջանի կառավարությունը չի պատասխանել։

Վերանորոգո՞ւմ, թե՞ քանդում.

PlanetScope-ի պատկերները ցույց են տալիս, որ համալսարանի կամպուսին մոտ գտնվող շենքերի քանդումը սկսվել է 2024 թվականի մայիսի 2-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում:

Հայկական ԶԼՄ-ները, ինչպես նաև բազմաթիվ բնակիչներ ասում են, որ շենքերից մի քանիսը եղել են քաղաքացիական բնակելի տներ և ավերվել են:

63-ամյա մանկավարժ Սուսաննա Մեժլումյանը պատմել  է, որ առաջին շենքերից մեկը, որ քանդվել է, իր տունն է՝ 36  բնակարանով բազմաբնակարան շենքը: Նա Bellingcat-ի հետ կիսվել է մի լուսանկարով, որը արվել է այն թաղամասի պատուհանից, որտեղ նա ապրել է։

2021 թվականին YouTube-ում վերբեռնված կադրերում իսկապես երևում են բազմաբնակարան շենքեր համալսարանի շենքի ճակատային կողմից։

Ներկայումս որպես փախստական ​​Հայաստանում բնակվող Մեժլումյանն ասել է, որ իր և իր հարևանների տները ամբողջությամբ քանդվել են առանց որևէ նախազգուշացման։

Bellingcat-ը Ադրբեջանի իշխանություններին հարցրել է համալսարանի դիմաց Մեժլումյանի նշած շենքերի քանդման մասին, սակայն մինչ հրապարակումը պատասխան չի ստացել։

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, անցյալ տարի հայ բնակչության տեղահանությանը հաջորդած տարածաշրջան այցից հետո իր զեկույցում ընդգծել էր․

«Հակամարտության հետևանքով տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տները կամ  բնակության վայրերը անվտանգության և արժանապատվության պայմաններում»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի