«Կասկած է հայտնել՝ ցեմենտի փոխարեն թմրանյութ է մտնում ՀՀ». Վերմիշյանին արդարացում, թե՞ ավելի խիստ պատիժ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 16:20
Սեդրակ Առուստամյանն ու Արթուր Դալլաքյանը ձերբակալվել են
05.08.2026 | 16:15
Թող գան ու փնտրեն․ Հաջիևը՝ Ադրբեջանում Իսրայելի բազաների մասին
05.08.2026 | 16:07
Սարյան փողոցի ՕՍՏ-ի խինկալիում և տոլմայում մանրէների վտանգավոր չափաբաժին է հայտնաբերվել․ ՍԱՏՄ
05.08.2026 | 16:00
Գերմանիայի օդանավակայանում ուկրաինական ինքնաթիռի մոտ պայթուցիկով ԱԹՍ է հայտնաբերվել
05.08.2026 | 15:51
Սարգիս Սահակյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 184 միլիոն դրամ և անշարժ գույք. Դատախազություն
05.08.2026 | 15:43
ԵՄ-ն Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո կտրամադրի ռուսական սառեցված ակտիվներից
05.08.2026 | 15:36
«Մուլտի Վելնես» ընկերությունը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին․ պահանջում է անվավեր ճանաչել Տիգրան Ավինյանի որոշումը
05.08.2026 | 15:27
«Ոսկե գնդակի» ֆավորիտները՝ ըստ The Independent-ի
05.08.2026 | 15:19
Վայոց ձորում պետությանը պատճառված 1,9 մլն դրամի վնասը վերականգնվել է․ Դատախազություն
05.08.2026 | 15:10
Երևանում է TRIPP+-ի ղեկավարը // Երկրորդ քրեական գործը Կամո Արեյանի վերաբերյալ․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 15:00
Կիևի մարզում ռուսական հարվածի հետևանքով ոչնչացվել է ուկրաինական Rozetka մարկետփլեյսի ամենախոշոր պահեստը
05.08.2026 | 14:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
Բոլորը

Առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեղադրանքով ամբաստանյալի աթոռին հայտնված Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործի քննությունն ավարտական փուլում է։ Հերթական նիստում վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Վերմիշյանը բոյկոտեց դատախազի ելույթը։

Նախկին պաշտոնյայի վրդովմունքի պատճառը մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքի ընթացքում հնչած որոշ մտքեր էին, որտեղ անդրադարձ էր կատարվում մեղսագրվող արարքներին։

Վերմիշյանն ակնարկեց այն, ինչի մասին կրկնում է արդեն 4 տարի՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Պատճառների մասին խոսել չի կարող՝ տնային կալանքի տակ է՝ ԶԼՄ-ների հետ շփվելու սահմանափակումներով։

Վերմիշյանը միանգամից 7 դրվագով մեղադրյալի աթոռին հայտնվեց իր պաշտոնավարման 1 տարին չբոլորած։ 2020 թվականի փետրվարին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն հրապարակեց, ըստ որի՝ իր մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն դրամի չափով գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց Վերմիշյանը 2019 թվականին նրանց օգտին կատարել է գործողություններ։ Այս մասին առավել մանրամասն իր մեղադրական ելույթում կրկին անդրադարձավ դատախազը։

Պաշտպանական կողմը, սակայն, առաջադրված մեղադրանքները շարունակում է անօրինական համարել։

Այնինչ, մեղադրանքի կողմը Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանին գաղտնի ձայնագրություններից պարբերաբար մեջբերումներ էր ներկայացնում՝ փորձելով ապացուցել առաջադրված մեղադրանքների հիմնավոր լինելը։

Առաջադրված 7 դրվագով այս մեղադրանքների համար Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նախորդ տարվա մայիսին Վահագն Վերմիշյանին դատապարտեց 8 տարի ազատազրկման։ Այս դատավճռի դեմ Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում իրենց ներկայացրած բողոքներն են պաշտպանում ինչպես մեղադրանքի, այնպես էլ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի կողմը։ Մեկը պահանջում է առավել խիստ պատժաչափ՝ մինչև 15 տարի ժամկետով, մյուսը՝ արդարացում։

Ճարտարապետ Վահագն Վերմիշյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ իշխանության գալու հաջորդ տարում՝ 2019 թվականի մարտին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։

Հայրենիքի համար աշխատելն այնքան էլ երկար չտևեց. 11 ամիս անց ԱԱԾ աշխատակիցներն արդեն Վերմիշյանի աշխատասենյակն էին խուզարկում, ինչից հետո նրան ձերբակալեցին, ապա՝ մեղադրանք առաջադրեցին։

Եվ մինչ Փաշինյանը, խախտելով անմեղության կանխավարկածը, մեղադրանքներ էր հնչեցնում, պաշտպանական կողմը մինչ օրս շարունակում է բարձրաձայնել՝ Վերմիշյանին փորձել են, այսպես ասած, «շարքից հանել»։

Վահագն Վերմիշյանն իր պաշտոնանկության հարցով հայց էր ներկայացրել Կառավարության դեմ։ Վարչական վերաքննիչ դատարանը բավարարել էր այն և Կառավարությանը պարտավորեցրել Վերմիշյանին վճարել 100 միլիոն դրամ։ Վճիռը, սակայն, այդպես էլ չի կատարվել, քանի որ որոշ ժամանակ հետո օրենքը ճանաչվել է հակասահմանադրական։ Կարդարացվի՞, արդյոք, Վերմիշյանը, թե՞ նրա պատիժն ավելի կխստացվի, պարզ կդառնա օրեր անց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան