Ադրբեջանից գազ գնելը կպակասեցնի կախվածությունը. Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
02.10.2026 | 16:10
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը
02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:12
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Եթե Ադրբեջանն ուզում է այլընտրանքային գազ մեզ մատակարարել, ապա կարելի է քննարկել, այս մասին Ազգային Ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։

Նրա կարծիքով՝ ցանկացած այլընտրանքային աղբյուրից այդ ռեսուրսը գնելը, ոչ թե կախվածությունն ավելացնում է, այլ պակասեցնում։

«Երրորդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը։ Հիմա Ադրբեջանից գազ կգնվի, թե չի գնվի, մի քիչ ավելի հետագայի և տեսական հարց է, բայց երբ ունենանք մի այնպիսի իրավիճակ, երբ կարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել, և եթե մեզ այդ ռեսուրսն անհրաժեշտ է, ապա պետք է նայենք, թե ով է այն ավելի էժան, որակով և արագ մատակարարում։ Եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանը, կարելի է նաև քննարկել այդ մասին, եթե այն բխում է ՀՀ-ի շահերից՝ հաշվի առնելով դիվերսիֆիկացիայի և այլընտրանքյին աղբյուրները»,- ընդգծեց տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։