Ինչու է դադարեցվել Միհրան Պողոսյանին պատկանող հյուրանոցի գործունեությունը. Արդարադատության նախարարության պարզաբանումը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է դադարեցվել Միհրան Պողոսյանին պատկանող հյուրանոցի գործունեությունը։

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դադարեցրել է Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սեպտեմբերի 24-ին դադարեցրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը:

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2024թ. սեպտեմբերի 16-ին հարուցվել է կատարողական վարույթ։

Որոշման համաձայն՝ պետք է․

1․Ամբողջությամբ դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 20 հասցեում գտնվող օբյեկտի (փաստացի՝ հյուրանոց) շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

2․ Ամբողջությամբ դադարեցնել «ԿԵՉԱՌԻՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության աշխատանքները ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների 20 հասցեում՝մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

3․ Սույն որոշման կատարման ժամկետ սահմանել՝ անհապաղ՝ ելնելով հանրային շահից։
Կողմերը պատշաճ ծանուցվել են վարույթի հարուցման և հետագա կատարողական գործողությունների մասին։

Սեպտեմբերի 19-ին հարկադիր կատարողն այցելել է նշված հասցե՝ հյուրանոցի տնօրենին որոշումներն առձեռն հանձնելու և կատարողական գործողությունների մասին տեղեկացնելու։ Դրանց վերաբերյալ կազմվել է արձանագրություն։ Տրվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 15։00՝ որոշման պահանջները կամովին կատարելու համար։

Սեպտեմբերի 24-ին տարածք այցելության ընթացքում պարզվել է, որ հյուրանոցի գործունեությունը չի դադարեցվել, արդյունքում՝ հարկադիր կատարողների կողմից հյուրանոցի շահագործումը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՔՏՀԱ տեսչական մարմինը Factor.am-ին տեղեկացրել էր, Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ։