Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ․ ՔՏՀԱ տեսչական մարմին

Լուրեր

09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել Ծաղկաձորում գտնվող «Կեչառիս» հյուրանոցում, որի արդյունքում հայտնաբերվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների բազմաթիվ խախտումներ, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

Նրա փոխանցմամբ՝ հայտնաբերված խախտումներով պայմանավորված որոշում է կայացվել «Կեչառիս» հյուրանոցի գործունեությունը դադարեցնել մինչև տնտեսվարողի կողմից արձանագրված խախտումները կշտկվեն։

«Հյուրանոցները, քանի որ համարվում են հասարակական նշանակության օբյեկտներ, ներառված են մեր տարեկան ստուգումների ծրագրում։ Ոչ միայն այս հյուրանոցային համալիրում, այլև տարվա ընթացքում այլ հյուրանոցային համալիրներում ստուգումներ են իրականացվել որպես հասարակական նշանակության շինություններ»,- նշեց նա։

Ելենա Զոհրաբյանը նաև հայտնեց, որ կապարակնքումն իրականացնում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, քանի որ, ըստ օրենքի, տեսչական մարմնի որոշումների կատարումը վերապահված է այդ ծառայությանը։

«Իմ տեղեկություններով՝ այսօր ժամը 15:00-ին կապարակնքման ժամ է նշանակված եղել։ Տնտեսվարողին ծանուցվել է այդ մասին։ Հարկադիրը չի գնում և ակամայից, առանց զգուշացնելու չի կապարակնքում»,- մանրամասնեց գերատեսչության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, թե իշխանությունները որոշել են փակել կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանին պատկանող Ծաղկաձորում գտնվող «Կեչառիս» հյուրանոցը։

Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված։ Նա ավելի քան 5 տարի է՝ հետախուզման մեջ է։

Ըստ դատախազության՝ Պողոսյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացում), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (երկու դրվագ) և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: 2023-ին նա ներգրավվեց մեկ այլ քրեական վարույթով՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու և մաքսանենգություն կատարելու գործի շրջանակներում։

Հավելենք նաև, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ (e-register) կայքում նշված է, որ հյուրանոցի գործեությունը դադարեցված է։ Իսկ ընկերության մասնակիցները բաժնում նշված է, որ «ՀՈԼԻԴԵՅ ԹԱՅՄ» ՍՊԸ-ն այդտեղ 100 տոկոս մասնակցություն ունի։
«Հետք»-ը դեռևս 2016 թ.-ին գրել էր, որ Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցը պատկանում է Միհրան Պողոսյանին, սակայն գրանցված է նրա ազգականի՝ Էդուարդ Հարությունյանի անունով:

Մանյա Պողոսյան