Թուրքիայի իսլամիստական կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ այլևս երբեք չի դաշնակցի Էրդողանի հետ

Լուրեր

08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
Բոլորը

Թուրքիայի իսլամիստական ​​Նոր բարեկեցություն կուսակցության (YRP) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանը, որն անցյալ տարի նախագահական ընտրություններում աջակցում էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտարարել է, որ իր կուսակցությունն այլևս երբեք չի դաշնակցի Էրդողանի հետ՝ իշխող կուսակցությանը մեղադրելով մարդկանց կրոնից հեռացնելու համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

2023 թվականի մայիսի համընդհանուր ընտրությունների նախաշեմին YRP-ն միացել էր կուսակցությունների դաշինքին, որը հայտնի է որպես Հանրային դաշինք, և աջակցում էր Էրդողանին ընդդեմ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ այն ժամանակվա գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդին։ Էրդողանը հաղթեց Քըլըչդարօղլուին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։

Էրբաքանը, որը նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի որդին է, ասել է, որ YRP-ն պաշտպանել է Էրդողանի թեկնածությունը նախագահի պաշտոնում իր պահպանողական բազայի ճնշման պատճառով, որը մտահոգված էր CHP-ի ներկայացուցչի՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Ըստ նրա՝ կուսակցությունն անցյալում վիրավորել է բարեպաշտ մուսուլմաններին իրենց քաղաքականությամբ:

Նա նշել է, որ YRP-ն «ձիթենու ճյուղ» է մեկնել Էրդողանին և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP)՝ դաշնակցելով նրանց հետ, սակայն հետագայում ստիպված է եղել բաժանվել, քանի որ ԱԶԿ-ն հիասթափեցրել է իրենց՝ ընտրություններից հետո վարելով նույն քաղաքականությունը՝ չնայած YRP-ի նախազգուշացումներին։ Էրբաքանն ասել է, որ  ԱԶԿ-ի կառավարությունը ոչ միայն չի կատարել իր կուսակցության հետ համաձայնագրով նախատեսված խոստումները, այլև ընտրություններից ի վեր հակառակ քաղաքականությունն է վարում, ինչը հանգեցրել է աղքատության՝ անընդհատ աճող գների և հարկերի պատճառով:

«Նման իրավիճակում մեզ համար անհնար էր այլևս աջակցել նրանց։ Մենք հիմա միայնակ ենք գնում»,- նշել է նա՝ բացառելով կուսակցության հետ այլ դաշինքի հնարավորությունը:

Ըստ Էրբաքանի՝ Էրդողանը սպառվել է, իսկ Թուրքիային անհրաժեշտ է առաջնորդի փոփոխություն, ուստի ընտրությունները պետք է ավելի վաղ անցկացվեն։ Նա նշել է, որ Թուրքիան պետք է արտահերթ ընտրություններ անցկացնի կա՛մ 2025 թվականի աշնանը, կա՛մ 2026-ի գարնանը՝ հավելելով, որ ո՛չ թուրք ժողովուրդը, ո՛չ ԱԶԿ կառավարությունը չեն կարող սպասել մինչև 2028 թվականը։

Թուրքիայում հաջորդ համընդհանուր ընտրությունները նշանակված են 2028 թվականին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի