Չեչնիայում ձերբակալված ադրբեջանցիները, որոնց հարկադրում էին ուկրաինական ճակատ ուղարկել, վերադարձվել են Ադրբեջան

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Չեչնիայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիները՝ 1975 թվականին ծնված Էլխան Շիրինովը, 1982 թվականին ծնված Վուգար Մահերամովը և 2004 թվականին ծնված Նիհադ Ռզաևը, վերադարձել են հայրենիք։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Չեչնիայում ձերբակալված ադրբեջանցիների վերադարձի մասին տեղական ԶԼՄ-ների հարցին։

«Մեր քաղաքացիներին վերադարձնելու համար նոտա է ուղարկվել ՌԴ արտաքին գործերի նախարարություն, բանակցություններ են տարվել ԱԳՆ-ի և այլ համապատասխան կառույցների հետ»,- ասել է Հաջիզադեն։

Նշվում է, որ տարված աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 21-ին ապահովվել է նշված քաղաքացիների վերադարձը Ադրբեջան ցամաքային ճանապարհով՝ Ռուսաստանի Դաշնության հետ պետական ​​սահմանի անցակետից։

Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին, որ Ադրբեջանը նոտա է փոխանցել ՌԴ ԱԳՆ-ին Չեչնիայում ձերբակալված իր քաղաքացիների հետ կապված, որոնց հարկադրաբար ուղարկում են ուկրաինական պատերազմին մասնակցելու։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Նիհադ Ռզաևը, ինչպես նաև նրա ազգականներ Էլխան Շիրինովը և Վուգար Մահերամովը, որոնք մայիսին մեկնել էին Չեչնիա՝ աշխատելու, կալանքի տակ են միգրացիոն փաստաթղթերի հետ կապված հարցերով։ Այս մասին հայտնել էր Նիհադի հայրը՝ Թոֆիգ Ռզաևը։ Նա դիմել էր լրատվամիջոցին՝ նշելով, որ զինվորականների ճնշման տակ փորձում են հարազատներին ստիպել փաստաթղթեր ստորագրել՝ Ուկրաինայի ռազմաճակատ ուղարկվելու համար։

Կապ էր հաստատվել Էլխան Շիրինովի և Վուգար Մահերամովի հետ, որոնք գտնվում են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի «Հյուսիսային Ախմատ» զորամասում։ Շիրինովը հայտնել էր, որ մեկուսարանում իրենց ստիպել են փաստաթղթեր ստորագրել, և որ իրենց հետ, ընդհանուր առմամբ, հինգ ադրբեջանցի է պահվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի