«Մենք երբեք չենք աջակցել ռուսական ագրեսիան ուկրաինական տարածքի դեմ»․ Փեզեշքիան

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ցանկանում է բանակցել արևմտյան երկրների հետ Ուկրաինայի պատերազմի շուրջ, որը նա որակել է որպես «ռուսական ագրեսիա», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք կցանկանայինք երկխոսություն և բանակցություններ սկսել եվրոպացիների և ամերիկացիների հետ»,- ասել է Փեզեշքիանը լրագրողներին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: «Մենք երբեք չենք աջակցել ռուսական ագրեսիան ուկրաինական տարածքի դեմ»։

Անցյալ շաբաթ Փեզեշքիանը Դուբայում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Իրանի առաջնորդն ասել է, որ «Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները կզարգանան մշտական և շարունակական հիմունքներով», ինչպես նաև հույս է հայտնել, որ երկու երկրներն էլ կկարողանան նվազեցնել «Արևմուտքի կողմից Իրանի և Ռուսաստանի դեմ գործադրվող պատժամիջոցների ճնշումը»։

Արևմտյան երկրները և Ուկրաինան հայտարարում են, որ Իրանը զենք է մատակարարում Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի համար: Մասնավորապես, կան բազմաթիվ ապացույցներ, որ ռուսական զորքերը Ուկրաինային հարվածելու համար օգտագործում են «Շահեդ» տեսակի անօդաչու սարքեր, որոնք տրամադրվել են Իրանի կողմից: Պատերազմի սկզբում փորձագետները խոսում էին իրանական արտադրության սարքերի օգտագործման մասին, իսկ ավելի ուշ Ռուսաստանը հիմնեց սեփական արտադրությունը։
Բացի այդ, աշնան սկզբին ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պաշտոնապես մեղադրեցին Իրանին Ռուսաստանին «Fath 360» բալիստիկ հրթիռներ մատակարարելու մեջ։
Չնայած բազմաթիվ ապացույցներին, թե՛ Թեհրանը, թե՛ Մոսկվան բազմիցս հերքել են, որ ռուսական բանակը զենք է ստանում Իրանից։

Reuters-ը հաղորդում է, որ սեպտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ Փեշեքիանը, պատասխանելով Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու վերաբերյալ հարցին, հայտարարել է․ «Հնարավոր է, նախկինում նման մատակարարումներ եղել են։ Բայց ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ այն ժամանակից, ինչ ես եմ սկսել պաշտոնավարել, նման մատակարումներ Ռուսաստան չեն եղել»։

Փեշեքիանը Իրանի նախագահի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հուլիսի 30-ին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի