Թուրքիայում տնտեսական ճգնաժամի պատճառով վերջին 5 տարում երկրից շուրջ 1 մլն մարդ է արտագաղթել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Թուրքիայում տնտեսական ճգնաժամին զուգահեռ՝ Գերմանիայում ավելանում է ապաստան հայցող թուրքերի թիվը։ Տեղական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայից Գերմանիա անօրինական ներգաղթի հոսքը տարեցտարի ավելանում է։ Մինչ թուրքերը գնում են Գերմանիա՝ ավելի լավ կենսապայմանների և ավելի լավ ապագայի համար, Գերմանիան չի ընդունում Թուրքիայի քաղաքացիների 90 տոկոսի ապաստանի հայցերը։ Սակայն թուրքերի մեծ մասին ինչ-որ կերպ հաջողվում է մնալ Գերմանիայում։

Sozcu-ն հայտնում է, որ օրինական ճանապարհով Գերմանիա մեկնած թուրքերի թիվը վերջին երկու տարում հասել է մոտավորապես 130 հազարի։ Եթե ​​սրան գումարվեն ԵՄ անդամ մյուս երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ը և Կանադան, ապա վերջին հինգ տարում Թուրքիայում տնտեսական ճգնաժամից փախած թուրքերի թիվը մոտեցել է 1 միլիոնի։

2019 թվականին անօրինական կամ օրինական ճանապարհով Գերմանիա մեկնած և ապաստան հայցած թուրքերի թիվը կազմել է 10 հազար 784։ Այդ տարի, ըստ TURKSTAT (երկրի պետական վիճակագրական ծառայություն) տվյալների, գնաճը կազմել է 11,8 տոկոս։ 2020-ին էլ, չնայած կորոնավիրուսին և ճանապարհորդությունների արգելքին, 5 հազար 778 թուրք գնացել է Գերմանիա և ապաստան խնդրել։ 2020 թվականին երկրում գնաճը կազմել է 12,28 տոկոս։

2021 թվականը կրկին անցել է կորոնավիրուսի հետ կապված արգելքներով։ Չնայած ճանապարհորդության արգելքներին և սահմանափակումներին՝ Թուրքիայից 7,067 մարդ ապաստան է խնդրել Գերմանիայում այն ​​ժամանակահատվածում, երբ գնաճը երկրում հասել է 36 տոկոսի։ Կորոնավիրուսի արգելքների վերացումից հետո թվերը կտրուկ ավելացել են։

2022 թվականին Գերմանիա է մեկնել 25 հազար 54 թուրք։ Նրանց մեծամասնությունն ապօրինի և անօրինական ճանապարհով հասել է Գերմանիա և ապաստան խնդրել։ Մինչդեռ երկրում տարեկան գնաճը կազմել է 64,27 տոկոս։ 2022 թվականին Գերմանիա մեկնած և ապաստան հայցողների 27 տոկոսը ստացել է քաղաքական ապաստան։

TUIK-ի տվյալներով՝ 2023 թվականին Թուրքիայում գնաճը կազմել է 64,77 տոկոս, իսկ Գերմանիա փախած թուրքերի թիվը կտրուկ աճել է։ Անցյալ տարի Գերմանիայում ապաստանել է 62,624 թուրք։ Սիրիացիներից հետո ամենաշատը Գերմանիայում ապաստանած խումբը թուրքերն են։ Նրանց  հաջորդում են աֆղանները՝ 53 հազար, և իրաքցիները՝ 12,360։

2023 թվականին ապաստան խնդրած թուրքերի միայն 13 տոկոսի դիմումն է ընդունվել։ Այդ տարի Թուրքիայում գնաճը կրկին կազմել է 65 տոկոս, և չնայած ձեռնարկված միջոցներին, սահմանների փակմանը և շենգենյան հսկողությանը՝ շատ թուրքեր անօրինական մուտք են գործել Գերմանիա։

Այս տարվա առաջին ութ ամիսներին էլ Գերմանիա մեկնած և ապաստան հայցած թուրքերի թիվը կազմել է 21 հազար 590։ Նրանց 9,6 տոկոսի ապաստանի դիմումն ընդունվել է։ Վերջին հինգ տարում Գերմանիա մեկնած և ապաստան հայցած թուրքերի թիվը հասել է 132 հազար 897-ի։ Շուրջ 110 հազար թուրքերի ապաստանի հայցը մերժվել է, և նրանցից շատերինը շարունակում են դիտարկել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի