Ալեն Սիմոնյանի մասնակցությունը Մյուռոնօրhնության ու Մայր տաճարի վերաօծման արարողություններին քննարկվում է․ խոսնակ

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությունը Մյուռոնօրհնության ու Մայր տաճարի վերաօծման արարողություններին քննարկվում է, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

Ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ խոսնակը հայտնել էր, որ իրեն հրավիրել են Մյուռոնօրհնության ու Մայր տաճարի վերաօծման արարողություններին, սակայն չի կարողանա մասնակցել, քանի որ պաշտոնական այցով գտնվելու է Կանադայում։

Այսօր հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Կանադա հետաձգվել է Կանադայում ներքաղաքական իրավիճակի լարման պատճառով։

ԱԺ նախագահը տելագրամի իր էջում մեկնաբանել է լուրերը, թե իր այցի հետաձգումը պայմանավորված է պատվիրակության կազմում ընդդիմադիր պատգամավոր չլինելով:

«Մարդ այդքան անլուրջ ու ծիծաղելի չպետք է լինի էլի, որքան դուք եք: Լավ է՝ չեն ասում Կանադայում ներաքաղաքական ճգնաժամն էլ են իրենք առաջացրել, որի պատճառով հիմա Կանադայում նոր ընտրությունների են պատրաստվում: Այ սենց, դուք ձեզ հույս տվեք, ինքնախաբեությամբ զբաղվեք, հետո աչքերը ճպճպացնելով զարմացեք, թե ինչի ձեզ մոտ ոչինչ չի ստացվում: Չի՛ ստացվել ու չի՛ ստացվելու, ասել եմ ու էլի կասեմ՝ մենք, եթե բոլոր պետական շենքերի դռները բաց թողնենք, մեկ է դուք իշխանություն չե՛ք դառնալու:
Կանադայի այցը չեղարկելը որոշել եմ ես, միայն ես՝ քննարկելով իմ կանադացի գործընկերոջ հետ, որպեսզի նախընտրական անսպասելի սկսված պրոցեսներն անհնարին չդարձնեն նախատեսված հանդիպումների մի մասը: Պատվիրակության կազմը, ինձ եկած հրավերի, որոշում եմ ես»,- պարզաբանել է ԱԺ խոսնակը։

Հիշեցնենք նաև վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Factor.am-ին ասել էր, որ Մայր Աթոռից Նիկոլ Փաշինյանին հրավիրել են ներկա գտնվելու Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաբացման արարողություններին, և երկրի ղեկավարի մասնակցության հարցն այժմ քննարկման փուլում է:

Մանյա Պողոսյան