Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով 6 մարդ է մահացել

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճապոնիայի արևմտյան Հոնսյու կղզու Իսիկավա պրեֆեկտուրայում հորդառատ անձրևների հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս յոթ բնակիչ անհետ կորած է համարվում, հաղորդում է NHK-ն:

Առնվազն 115 բնակավայրերի հետ կապը կորել է։ Դեպի այդ բնակավայրեր տանող ճանապարհները սողանքների պատճառով փակ են։

Սեպտեմբերի 21-ին Ճապոնիայում տեղացած տեղումների հետևանքով ամենաշատը տուժել են Նոտո գյուղն ու Վաջիմա և Սուզու քաղաքները։ Օդերևութաբանների տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում Վաջիմայում տեղացել է ավելի քան 540 մմ անձրև, ինչը ռեկորդային է 1975 թվականից ի վեր։

Այս պահի դրությամբ՝ հայտնի է առնվազն վեց մահվան դեպքի մասին։ Նրանցից երկուսը մահացել են Նակայա թունելում, որն արգելափակվել է սողանքից հետո։ Ընդհանուր առմամբ, թունելում 12 մարդ է եղել, 10-ին հաջողվել է փրկել։

Սուզուում և Նոտոյում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի քան 1,7 հազար տուն մնացել է առանց ջրի և էլեկտրականության։ Վաջիմայում 6200 տան ջրամատակարարումը խաթարվել է: Բացի այդ, Իշիկավա պրեֆեկտուրայի որոշ շրջաններ հաղորդակցության խնդիրներ ունեն:

Սեպտեմբերի 21-ին Իսիկավայում հորդառատ անձրևների հետևանքով վտանգի մակարդակը հինգից չորս է եղել: Աղետների կառավարման գործակալությունн առաջարկություններ է ներկայացրել պրեֆեկտուրայի շուրջ 30,000 բնակիչների տարհանման անհրաժեշտության վերաբերյալ:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի