Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելու և ձայնագրության մասին

Լուրեր

29.06.2026 | 16:59
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում
29.06.2026 | 16:47
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում
29.06.2026 | 16:39
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա»-ի երեք կաթնամթերքի արտադրությունը
29.06.2026 | 16:28
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ այս շաբաթ կայանալիք տեխնիկական բանակցությունների մասին լուրերը
29.06.2026 | 16:23
Նախնական ԲՀԿ-ն չէր անցնում, իսկ երբ անվավեր ճանաչեցինք երկու ընտրատեղամասի արդյունքը, տվյալ չկար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:14
Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 15:56
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով 5 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել
29.06.2026 | 15:51
ՔՊ-ն ՌԴ-ի մասով հակափաստարկ չի ներկայացրել. Արամ Վարդևանյանը` Սեդա Սաֆարյանի հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:40
Սեդա Սաֆարյանի հարցադրումը պնդո՞ւմ էր. հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:29
Իրանի նախագահը հայտարարել է իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվներն ապասառեցնելու պայմանավորվածության մասին
29.06.2026 | 15:20
«Թրամփի ուղին» միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից․ ՌԴ ԱԳ փոխնախարար
29.06.2026 | 15:18
Սեդա Սաֆարյանն աչքերիս էր նայում ու հարցի անվան տակ պնդում անում. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:14
Եվրոպայում շոգից 1300 մարդ է մահացել // ԲՀԿ ներկայացուցիչը ՔՊ-ի օգտին խախտումների մասին է հայտարարել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 15:06
Հայկ Կոնջորյանը ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելուց հետո առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու․ ՔՊ-ում այսօր որոշում են կայացնելու
29.06.2026 | 15:03
Սեդա Սաֆարյանն առաջ բերեց ՔՊ-ի թեզերը. Տաթևիկ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ անդրադարձավ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելուն և համացանցում տարածված ձայնագրությանը։

Անդրադառնալով ձայանգրության այն հատվածին, որտեղ ԱԱԾ պետն ասում է, որ դատավորը զանգել է իրեն, ինքն էլ ասել է , որ կալանքն ուզած-չուզած պետք է տա, Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ դեռ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հայտարարել է, որ, ընդհանուր առմամբ, Մարտի 1-ի գործը բացահայտված, է և բոլոր մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ, այսօր ևս  մեկ անգամ կրկնում է, որ այդ ամենով հանդերձ, հրաժարվում է դատական համակարգին տալ հրահանգներ․ 

«Մենք հրաժարվել ենք դատական համակարգին տալ հրահանգներ, բայց դա չի նշանակում, որ դատական համակարգից տարբեր մարդիկ չեն զանգել մեզ և ասել, բա էս գործով ի՞նչ անեմ, խնդում եմ ասեք»,-ասաց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշեց․ «Մարդիկ զգում են՝ այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, որ իրենց թալանածը պետք է վերադարձնեն և փորձում են այդ պրոցեսը կանգնացնել գաղտնալսումներով»։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ իրենք շանտաժի չեն տրվելու և մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ, իսկ թալանվածը պետք է հետ վերադարձվի։ Նա ընդգծեց, որ այս ընթացքում տարածվում են լուրեր նաև իր ընտանիքի անդամների վերաբերյալ, իսկ նման լուրեր տարածողների նպատակը մեկն է․ «Ուզում են ճողոպրել պատասխանատվությունից»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ այս ամեն ինչը նրա արդյունքն է, որ ինքը թալանչիների հետ կոմպրոմիսի չի գնում և չի էլ գնալու։

«Հայաստանի քաղաքացիներին գնդակահարածը պետք է պատասխան տա, երևանցիների պատուհանների վրա ավտոմատներով կրակածը պետք է պատասխան տա, օլիգարխների թիկնապահներին զենք բաժանածն ու ժողովրդի վրա կրակելու հրահանգ տվածը պետք է պատասխան տա»,- ասաց վարչապետը։