Ի՞նչ է տալու ՀՀ-ին հումանիտար առաքելությունը Սիրիայում. ՌԴ-ի հետ լավ հարաբերություննե՞ր, թե՞ հայտնվելու ենք «մատի ու մատանու արանքում». կարծիքներ 

Լուրեր

16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
16.11.2024 | 13:22
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
16.11.2024 | 12:58
Աղմկահարույց սկանդալ․ Կոսովոյի հավաքականը լքել է խաղադաշտը Ռումինիայի հետ խաղում
16.11.2024 | 12:34
Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածների հարցեր
16.11.2024 | 12:12
Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքային բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ
16.11.2024 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 16-ի դրությամբ
16.11.2024 | 11:33
Նավթի գները նվազել են
16.11.2024 | 11:07
Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ․ ՆԳՆ իրազեկման արշավ է կազմակերպել
16.11.2024 | 10:35
Հրդեհ Ձորագյուղում
Բոլորը

Սեպտեմբերի 8-ին ՌԴ կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ օգոստոսի 17-ի հանրահավաքին հիշատակված հայ-ռուսական հումանիտար ծրագիրը (նշվեց, որ նմանը չի իրականացվել ՀՀ անկախությունից ի վեր) Սիրիայում Հայաստանի և Ռուսաստանի համատեղ հումանիտար առաքելությունն է, որն իրականացվելու է Հալեպում, իսկ նպատակը  Սիրիայի հայ համայնքին աջակցությունն է: Factor.am-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն առաքելությունը վտանգավոր է համարում, իսկ վտանգը տեսնում է նրանում, որ Հայաստանը կարող է հայտնվել «մատի ու մատանու» արանքում:

«Սիրիայում, իսկապես, քաղաքացիական պատերազմ է, և այդ իմաստով Հայաստանը կկանգնի լուրջ միջազգային խնդիրների առաջ»,- ասում է քաղաքագետը: Նա շատ մեծ է համարում ռիսկը, որ Արևմուտքը Հայաստանին չի ների այս «սիրիական կոմպանիան»:

«Առաքելության հռչակված նպատակները գեղեցիկ են, բայց եթե հաշվի ենք առնում առկա զարգացումների ընդհանուր համատեքստը, ապա խիստ մտահոգիչ է, էլ չասենք՝ վտանգավոր, որովհետև, կարծում եմ, սա այն հարցն է, որը կարելի էր լուծել միջազգային մանդատով, այլ ոչ թե ռուսական ինքնագործունեության շրջանակում»,- հավելեց նա:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր՝ դա ամբողջությամբ հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում։ Հարցին, թե այս պարագայում ո՞րն է վտանգը, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Երբ չափորոշիչները պարզ կլինեն, ըստ այդմ կարելի է դատել»:

Չնայած այն հանգամանքին, որ առաքելության մանրամասները հայտնի չեն, ենթադրվում է, որ այստեղ դերակատարներ կարող են լինել նաև Իրանն ու Թուրքիան. երկրներ, որոնցից մեկի՝ Իրանի վրա նույնպես տարածվում են արևմտյան պատժամիջոցները:

«Հետևաբար՝ խնդրի հանգուցալուծումն այս պահին չի երևում, մենք այս պահին տեսնում ենք, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջամտությունը Սիրիայի հարցերին ոչ միանշանակ է ընկալվում: Բացի այդ՝ պարզորոշ արձանագրվում է, որ Սիրիայում ռազմական հանցագործություններ են կատարվում: Եվ Հայաստանը, այդ ճահճի մեջ մտնելով, պարզ չէ, թե ինչ օգուտով ու հետևանքներով է դուրս գալու»,- հավելեց վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է Սիրիայի հայ բնակչության ճակատագրով մտահոգվելուն. Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ամենալավ օգնությունը կլիներ նրանց շուտափույթ հայրենադարձությունը կազմակերպելը՝ ելնելով նրանից, որ, նրա գնահատմամբ, Մերձավոր Արևելքում հայերն ապագա չունեն:

«Եվրոպական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Արթուր Ղազինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում բավական կոշտ քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ նա չըմբռնեց պահի լրջությունն ու կարևորությունը, սկսեց անդադար արդարանալ ռուսների առաջ և համոզել նրանց, ինչի արդյունքում ստիպված եղավ համաձայնել Սիրիա ուղարկել հայկական բանակի ստորաբաժանում, ինչից Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանի մյուս գործընկերները պարզապես հրաժարվել են:

Նա նաև նշել է, որ ՀՀ Սահմանադրությունը ՀՀ զինված ուժերը հանրապետության տարածքից դուրս օգտագործելու ընթացակարգ չի նախատեսում: Հետևաբար՝ հայկական զինված ուժերը Սիրիա ուղարկելու որոշումը լինելու է հակասահմանադրական:

«Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը, ի պատասխան հակասահմանադրականության մասին այս հայտարարության, նշեց, որ նույն տրամաբանությամբ՝ հակասահմանադրական կարող էին դիտարկվել Հայաստանի իրականացրած մյուս հումանիտար առաքելությունները:

«Հայաստանը խաղաղապահ առաքելության հարցում ունի կուտակված լավ փորձ և հիմնականում աշխատել է միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակում: Այդ փորձի մեծ մասն իրականացվել է հենց արևմտյան երկրների հետ՝ դարձյալ միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակում: Մասնավորապես, կհիշենք, որ հայկական կողմն առաքելություն էր իրականացնում Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո՝ գերմանական զորախմբի շրջանակում, ՄԱԿ-ի հովանու ներքո լիբանանյան գործընթացները: Հայկական կողմը Կոսովոյի հետ կապված խաղաղապահ առաքելության բավական լուրջ փորձ ունի, որը, ի դեպ, ամերիկյան զորքերի հովանու ներքո էր: Եվ մեկ այլ արաբական երկրի հետ՝ Իրաքի մասով ևս նման փորձ կա. հայկական կողմն այդ ժամանակ  ներկայանում էր բժիշկների, սակրավորների, եթե չեմ սխալվում՝ նաև վարորդների տեսքով»,- մանրամասնեց փորձագետը:

Հետևաբար, ըստ Կարեն Վերանյանի, կուտակված մեծ փորձը Հայաստանը կարող է փոխանցել նաև Սիրիայում:

«Սա շատ կարևոր է այն առումով, որ հայկական կողմը, փաստորեն, անվտանգության առումով իր աջակցությունն է ցուցաբերում Սիրիայում բնակվող հայ համայնքին, որն այս առումով խնդիրներ ունի: Եվ միջազգային տեսանկյունից՝ սիրիական ճգնաժամի հաղթահարման տեսանկյունից, էապես մեծացել է խաղաղապահ առաքելության դերը, և հայկական կողմը կարող է օգտվել այս իրավիճակից»,- հավելում է Կարեն Վերանյանը:

Փորձագետը, իհարկե, հեռու է այն մտքից, որ այստեղ ռիսկեր չեն կարող չլինել. «Առհասարակ, խաղաղապահ առաքելությունը ենթադրում է լուրջ ռիսկեր, բայց հայկական կողմը մարտական գործողությունների չի մասնակցում: Եվ կարևոր է նշել ևս մեկ հանգամանք. փորձագիտական գնահատականները, իհարկե, մտահոգություններ պարունակում են ռիսկերի, մեր զինվորականների ֆիզիկական անվտանգության առումներով, բայց, ընդհանուր առմամբ, դրանք չափազանցված են ու որոշակի սուբյեկտիվություն ունեն»:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ռուսաստանը միակողմանի չէ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնում, այլ Իրանի ու Թուրքիայի հետ համատեղ, ապա Կարեն Վերանյանն ասաց. «Այստեղ խնդիր չեմ տեսնում, որովհետև Ռուսաստանի կամ Իրանի հետ ցանկացած նման գործակցություն՝ անկախ նրանից՝ խաղաղապահ առաքելություն է, թե՞ ոչ, ենթադրենք՝ տնտեսական ոլորտում է, իհարկե, կարող է հանգեցնել պատժամիջոցների: Որպես օրինակ կարող եմ բերել Թրամփի այն հայտարարությունը, որ այն ընկերությունները, որոնք համագործակցում են իրանական ընկերությունների հետ, նույնպես կտուժեն պատժամիջոցների տեսքով»:

Իսկ սա, ըստ Կարեն Վերանյանի, նշանակում է, որ էական չէ՝ հայկական կողմը խաղաղապահ առաքելությա՞ն է մասնակցում, թե՞ այլ ծրագրի:

Բացի այդ, նա չի կարծում, որ սա Արևմուտքի բուռն արձագանքը կառաջացնի, ինչպես չառաջացրեց Իրաքի պարագայում:

«Իհարկե, այստեղ կան քաղաքական խնդիրներ՝ Արևմուտք-Ռուսաստան հակասությունների մասով, որոնք, կարծում եմ, զուտ քաղաքական են, չմասնակցելն էլ կարող է բերել, ենթադրենք, հայ-ռուսական հարաբերությունների որոշակի լարվածության, ինչպես նաև, հակառակ պարագայում, ամերիկյան կողմի հետ կապված որոշակի ռիսկեր կան»,- ամփոփում  է Կարեն Վերանյանը:

Նա, այնուամենայնիվ, կարծում է, որ եթե կայացվել է քաղաքական որոշում, ուրեմն ծանրութեթև է արվել, հաշվարկներ են կատարվել, և դրանց հիման վրա Հայաստանը եկել է ընդհանուր հայտարարի:

 

Անի Սահակյան