Քարացած խնձոր՝ Անահիտի դիմանկարով․ պեղումների խումբ ուշ բրոնզի դարի գտածո է հայտնաբերել

Լուրեր

22.11.2024 | 15:27
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ
22.11.2024 | 15:15
Քաղաքապետարանը  չի թույլատրում լուսաբանել վարչության պետերի մրցույթը՝ խախտելով հրապարակայնության սկզբունքը
22.11.2024 | 15:07
Քննարկվել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը
22.11.2024 | 15:04
Զեյնալյանը մանդատը վայր է դնում, Լուկաշենկոն խոսել է 3-րդ համաշխարհային պատերազմից․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 14:54
Թրամփը ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է իր փաստաբան Փեմ Բոնդիի թեկնածությունը
22.11.2024 | 14:41
Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել
22.11.2024 | 14:28
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
22.11.2024 | 14:15
Եղանակը կցրտի․ առաջիկա օրերին բարձրադիր շրջաններում ձյուն է սպասվում
22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
Բոլորը

Վանատուրի պեղումների խումբը հաղորդագրություն է տարածել Անահիտի գլխի պատկերով մեր նոր գտածոյի մասին։

«Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 6-ը Հազարագյուղի պեղավայրում անցկացված պեղումների ընթացքում «Վանատուրի պեղումների խումբը» հայտնաբերել է կացարանի մնացորդներ, որոնք թվագրվում են ուշ բրոնզի դարով։

Գտածոներից ամենաուշագրավը մայրության և պտղաբերության աստվածուհի Անահիտի դիմանկարով քարացած (ածխացած) խնձորն է։ Խնձորի վրա փորագրված Անահիտի դիմանկարը, լինելով այդ ժամանակաշրջանի խորհրդանշական ցուցիչներից մեկը, կարող է նոր լույս սփռել հայկական դիցաբանության ուսումնասիրության վրա, բացահայտելով նոր մանրամասներ Մեծ Հայքի աստվածությունների, հավատալիքների, տարածման արեալի մասին։

Վանատուրի խմբի մասնագետները առաջիկա օրերին բանակցություններ կսկսեն Հայաստանի ազգային պատկերասրահի և Բրիտանական թանգարանի հետ՝ գտնված արտեֆակտը Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ հայտնի արձանի ցուցադրությանը ներկայացնելու համար։

Առաջիկա օրերին նաև պատրաստ կլինեն ածխածնային ռադիոէլեկտրաշերտագրական հետազոտության արդյունքները, որոնք կպատասխանեն արտեֆակտի տարիքի մասին հարցին։ Հետազոտության արդյունքները ուղարկվելու են նաև Գեդենֆախտի հնագիտական ինստիտուտի և Սքոթլենդշիրի համալսարանի գործընկերներին՝ միջնադարյան Արևելքի դիցաբանական կլաստերի համեմատական հետազոտությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։