Լեհաստանի ԱԳ նախարարն առաջարկել է Ղրիմը փոխանցել ՄԱԿ-ի մանդատին. «Ղրիմը Ուկրաինա է և վերջակետ»՝ պատասխանել են Կիևից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմի տարածքային կարգավիճակը և Ուկրաինայի ամբողջականությունը չեն կարող լինել քննարկման կամ փոխզիջման առարկա, գրում է Մեդուզան։

«Ղրիմն Ուկրաինա է։ Վերջակետ։ Ղրիմը եվրոպական անվտանգության ճարտարապետության ծանրության կենտրոնն է։ Դրա ամբողջական վերականգնումը հնարավոր է միայն Ուկրաինայի ամբողջ տարածքի, այդ թվում՝ ուկրաինական թերակղզու ամբողջական ապաօկուպացումից հետո»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։

Ուկրաինացի դիվանագետները հավելել են, որ իրենք ակնկալում են ուժեղ աջակցություն արևմտյան գործընկերներից, որպեսզի «Ռուսաստանին ստիպեն վերադառնալ՝ հարգելու միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը, դուրս բերել զորքերը և զենքերն Ուկրաինայի ամբողջ ինքնիշխան տարածքից և վերականգնել իր տարածքային ամբողջականությունը»:

«Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն այդ նպատակներին արագ հասնելուն, այլ ոչ թե այս կամ այն կերպ բավարարելու Կրեմլի ախորժակը՝ ի հաշիվ Ուկրաինայի և միջազգային իրավունքի շահերի»,- նշել են ԱԳՆ-ում։

Ավելի վաղ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հանդես էր եկել 2014 թվականին Ռուսաստանին բռնակցված Ղրիմը ՄԱԿ-ի մանդատի հանձնելու նախաձեռնությամբ։ Ելույթ ունենալով սեպտեմբերի 18-ին Կիևում կայացած համաժողովում՝ լեհ գործիչն ասել է, որ թերակղզին առանցքային նշանակություն ունի ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի համար, ուստի կողմերը «չեն կարողանա պայմանավորվել առանց Ղրիմի ապառազմականացման», եթե սկսեն քննարկել խաղաղության պայմանները։

«Մենք կարող էինք դա դնել ՄԱԿ-ի մանդատի ներքո՝ արդար հանրաքվե նախապատրաստելու առաքելությամբ, ստուգելուց հետո, թե ովքեր են դրա օրինական բնակիչները և այլն։ Եվ մենք կարող էինք դա հետաձգել 20 տարով»,- առաջարկել էր Սիկորսկին:

Բռնակցված Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովն իր հերթին առաջարկել է նախաձեռնել Լեհաստանի փոխանցումը ՄԱԿ-ի մանդատին, «մինչև այնտեղ ձևավորվի պատասխանատու, ազնիվ կառավարություն»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի