ՌԴ-ն կանխատեսել է Կուրսկի շրջան ներխուժումը և պատրաստվել կանխել այն. The Guardian

Լուրեր

23.06.2026 | 15:43
Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
23.06.2026 | 15:37
Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել
23.06.2026 | 15:35
Բեկում ուռուցքաբանության ոլորտում․ նանոռոբոտ է ստեղծվել՝ քաղցկեղային ուռուցքի կետային ոչնչացման համար
23.06.2026 | 15:27
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
23.06.2026 | 15:26
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:18
Ինչո՞ւ եք կաշառք բաժանում. ավագանու իշխանական անդամը` «Մայր Հայաստանի» անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:15
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
Բոլորը

Ռուսաստանը սպասել է Կուրսկ ուկրաինական ներխուժմանն ու պլան է մշակել դա կանխելու համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով փաստաթղթերը, որոնք ուկրաինական հատուկ ստորաբաժանումներն առգրավել են շրջանում ռուսական զորքերի թողած դիրքերում, գրում է Current time-ը։

Նշվում է, որ հատուկ նշանակության ուժերի խմբի հետ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի վերջին։ Լրագրողներին տրամադրված փաստաթղթերի թվում են եղել Ռուսաստանի ՆԳՆ-ի, ԱԴԾ-ի և ռուսական բանակի փաստաթղթեր, որոնց մի մասը տպագիր հրամաններ են եղել։ Հայտնաբերվել են նաև տարբեր իրադարձություններ գրանցող ամսագրեր։ Ամենավաղ գրառումները սկսվում են 2023 թվականի վերջից, մինչդեռ վերջինը թվագրված է Կուրսկի շրջան Ուկրաինայի ներխուժումը սկսվելուց վեց շաբաթ առաջվա ժամկետով։

Լրատվամիջոցը նշում էր, որ չի կարողացել անկախ աղբյուրներից ստուգել փաստաթղթերի իսկությունը, սակայն դրանք ունեն ռուսական բանակին բնորոշ տիպիկ հաղորդագրությունների նշաններ։

Փաստաթղթերի մեծ մասը վերաբերում է 488-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդին, որը տեղակայված է Բրյանսկի մարզում։ Նրանք, որոնք այնտեղ ծառայել են նախկինում, վերադարձել են Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ գերիների փոխանակման շրջանակում:

Փաստաթղթերի համաձայն՝ 2024 թվականի հունվարին խոսվել է ուկրաինական զինված ուժերի կողմից «սահմանը ճեղքելու հնարավորության» մասին և հրահանգ է տրվել ուժեղացնել նախապատրաստական աշխատանքները՝ ցանկացած հարձակում հետ մղելու համար։ Փետրվարին ստորաբաժանումների հրամանատարներին նախազգուշացվել է Ուկրաինայի պլանների մասին՝ «Սումիի շրջանից արագ հարձակում ռուսական տարածքի խորքում (մինչև 80 կմ)՝ մինչև ուկրաինական հիմնական ստորաբաժանումների ժամանումը «միջանցք» ստեղծելու համար»։

Մարտի կեսերին սահմանին գտնվող ստորաբաժանումներին հանձնարարվել է ուժեղացնել պաշտպանական գիծը և «կազմակերպել լրացուցիչ վարժանքներ»։ Հունիսի կեսերին հայտնվել են ավելի կոնկրետ նախազգուշացումներ Ուկրաինայի պլանների մասին Յունակովկա-Սուջա ուղղությամբ՝ նպատակ ունենալով հսկողության տակ վերցնել Սուջան, որն էլ օգոստոսին տեղի է ունեցել։ Նշվել է նաև, որ Ուկրաինան կփորձի ոչնչացնել Սեյմ գետի վրա գտնվող կամուրջը, որպեսզի խանգարի ռուսական զորքերի մատակարարումներին, ինչը նույնպես տեղի ունեցավ հետագայում։

Հունիսի փաստաթղթերից մեկում բողոք է եղել, որ ռուսական ստորաբաժանումներն «ընդամենը 60-70%-ով են համալրված և բաղկացած են հիմնականում վատ պատրաստված պահեստազորից»:

Ըստ աղբյուրի՝ փաստաթղթերը նաև պատկերացում են տալիս վերջին տարիների ռուսական մարտավարության մասին, որտեղ խոսվում է, օրինակ, ուկրաինական հետախուզական անօդաչու թռչող սարքերի ապակողմնորոշման համար խրամատներ և դիրքեր ստեղծելու անհրաժեշտության մասին։

Նշվում է, որ պաշտոնական լեզվի մեջ նկատվում են ռազմաճակատում բարոյահոգեբանական լուրջ խնդիրների նշաններ։ Զինվորները պետք է օրական 5-10 րոպե և շաբաթը մեկ ժամ ուսուցում անցնեն՝ իրենց «քաղաքական, բարոյական և հոգեբանական վիճակը» պահպանելու և բարելավելու համար։

Գրառումներից մեկում ասվում է, որ «ինքնասպանության դեպքերի հետևանքով զինվորականների մահվան խնդիրը մնում է լարված»։ Դեպքերից մեկում զինծառայողի ինքնասպանության պատճառ է նշվել «նյարդահոգեբանական խանգարումը, որն առաջացել է երկարատև դեպրեսիվ վիճակից՝ կապված ռուսական բանակում ծառայության հետ»։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի