Կանխվել է ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու դեպք. երկու անձ կալանավորվել է. ՔԿ

Լուրեր

26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
Բոլորը

2024 թվականի սեպտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակչին և նրա կնոջը պատկանող, նույն քաղաքում գտնվող բնակարանից նախապատրաստվում է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77.446.000-ից 116.169.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի հափշտակություն․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, իրենց կամքից անկախ հանգամանքներով, չեն կարողացել իրագործել հանցավոր մտադրությունը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 43-252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի, 318-րդ հոդվածի 1-ին մասի և 319-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում Սևանի քննչական բաժնի և ԱԱԾ աշխատակիցների համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր խմբի կազմակերպման նպատակները, ինչպես նաև՝ խմբի կազմակերպիչների և անդամներից մի քանիսի ինքնությունը:

Մասնավորապես՝ ապացուցողական գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք, համաձայնության գալով, մտադրվել են խմբի կազմում իրականացնել Սևան քաղաքի վերոհիշյալ բնակիչներին պատկանող բնակարանից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, որն իրագործելու համար ստեղծել են հանցավոր կազմակերպություն՝ կայուն խումբ՝ դրա կազմում ընդգրկելով նաև այլ անձանց:

Հանցավոր խմբի կազմակերպիչները, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, պայմաններ են ստեղծել, մանրամասն պլանավորել են իրենց գործողությունները. օրեր առաջ կատարել են տուժողների բնակարանի ու հարակից տեղանքի ուսումնասիրություն, այդ թվում մշակել են նշված տարածքի անցուդարձը հսկելու և իրենց քողարկելու, հանցանքը կատարելու համար բնակարան ապօրինի մուտք գործելու և այնտեղից հեռանալու հնարավոր աննկատ ուղիների վերաբերյալ ծրագրեր, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել բնակարան ապօրինի մուտք գործելով առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակությունը, քանի որ հանցագործության նախապատրաստության ընթացքում բացահայտվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ 2 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար, ձերբակալել նշված անձանց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում խմբի անդամներից երկուսը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով և 43-253-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ հիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննության ընթացքում բնակարաններում և ավտոմեքենայում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ՝ օդաճնշիչ ատրճանակ, դանակ, խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց վերաբերյալ նշանակվել են փորձաքննություններ, ինչպես նաև հայտնաբերվել է Սևան քաղաքի քարտեզը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր կազմակերպության մյուս անդամներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: