Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել չեղարկել Ուկրաինայի կողմից ՌԴ տարածքին հարվածելու համար զենքի կիրառման սահմանափակումները

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Եվրախորհրդարանը ԵՄ անդամ երկրներին կոչ է արել չեղարկել Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում օրինական ռազմական օբյեկտներին հարվածելու համար զենքի կիրառման սահմանափակումները։ Այս մասին ասված է սեպտեմբերի 19-ին ընդունված բանաձևում։ Դրան կողմ է քվեարկել 425, դեմ՝ 131, ձեռնպահ՝ 63 պատգամավոր, գրում է Current Time-ը։

Պատգամավորները նշել են, որ զենքի կիրառման սահմանափակումները թույլ չեն տալիս Ուկրաինային լիովին իրացնել ինքնապաշտպանության իրավունքը և երկիրը խոցելի են դարձնում խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների վրա հարձակումների համար։

Նրանք զինամթերքի մատակարարումն անբավարար են համարում, իսկ դրանց կիրառման սահմանափակումները, իրենց կարծիքով, նվազեցնում են նախկին ջանքերի արդյունավետությունը։ Պատգամավորները նաև ափսոսանք են հայտնել Ուկրաինային ռազմական օգնության կրճատման կապակցությամբ։

«Այս կապակցությամբ [Եվրախորհրդարանը] վերահաստատում է իր կոչերը անդամ պետություններին՝ կատարել 2023 թվականի մարտին ստսանձնած պարտավորությունը՝ մեկ միլիոն արկ մատակարարել Ուկրաինային, արագացնել զենքի, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի և այլ զենք ու զինամթերքի մատակարարումը՝ ի պատասխան հստակ սահմանված կարիքների, այդ թվում՝ Taurus հրթիռների»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի