Դադարեցվել է ատենախոսությունների պաշպանության ընդունելու գործընթացը

Լուրեր

14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն այսօր լրագրողներին է ներկայացրել մասնագիտական խորհուրդների դադարեցման պատճառներն ու հետագա գործընթացները: Բանախոսը նշել է, որ իր պաշտոնավարման երեք ամսիների ընթացքում փորձել է ուսումնասիրել մասնագիտական խորհուրդների վիճակը և առկա բոլոր խնդիրները:

«Այն տեղեկությունների մեծ մասը, թե իբր ոլորտում առկա են կոռուպցիոն սխեմաներ, որակը չի վերահսկվում և տիրում են կամայական գործընթացներ, ցավոք, իրականություն է: Հայաստանում այսօր գործում է 60 մասնագիտական խորհուրդ, որոնց ճնշող մեծամասնությունը ձևավորվել է կարգի խախտումով: Գիտնականների մեծ մասը չի բավարարում համապատասխան չափանիշներին, որպեսզի ընդգրկվեն այդ խորհուրդներում: Այդ պատճառով մենք ստիպված եղանք դադարեցնել խորհուրդներում ատենախոսությունների պաշտպանություններն ընդունելու գործընթացը՝ մինչև կունենանք այդ անհամապատասխանության հստակ պատկերը: Եթե օրենքի ամբողջ խստությունը կիրառենք, միգուցե մնա 1-2 խորհուրդ, որը, բնականաբար, կոլափսի կենթարկի աստիճանաշնորհման  ողջ համակարգը»,-նշել է Սմբատ Գոգյանը՝ ընդգծելով, որ ևս երկու շաբաթ կհետաձգվի ատենախոսությունների ընդունման ժամկետը և մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշում կկայացվի՝ խորհուրդներ, որոնք բուժման ենթակա են և խորհուրդներ, որոնց գլոբալ փոփոխություններ են անհրաժեշտ:

«Կարգի խախտումներով ձևավորված խորհուրդները, բնականաբար, բերել են կոռուպցիոն ռիսկեր: Հետևաբար, մեր նպատակն է՝ վերացնել այդ ռիսկերը, և խորհուրդները բերել օրինական դաշտ:  Վերջին ամիսներին ես ներկա եմ գտնվել մի քանի պաշտպանության և պետք է փաստեմ, որ մասնագիտական խորհուրդներում ոչ մի քննարկում չի լինում. ուղղակի տեղի է ունենում քվեարկություն: Մասնագիտական խորհուրդների ղեկավարները, խորհրդի անդամները ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց գործունեության համար, հետևաբար առաջիկայում պետք է այնպես արվի, որ եթե նրանք հավանություն տան խոտանված աշխատանքին, ապա կզրկվեն լինել խորհրդի անդամ կամ ատենախոսության ղեկավար: Առհասարակ, պետք է փաստել, որ մեր գիտությունը շատ ծանր վիճակում է, և դրա մեղավորները նաև գիտնականներն ու մասնագիտական խորհուրդների ղեկավարներն են, որ քայլեր չեն ձեռնարկել՝ այն շտկելու համար»,-նշել է ԲՈԿ-ի նախագահը՝ տեղեկացնելով, որ օրերս ԳԱԱ-ում հանդիպում է ունեցել ակադեմիկոսների և գիտնականների հետ և նրանց համագործակցության կոչ արել:

«Որոշում ենք կայացրել՝ ստեղծել աշխատանքային խմբեր, և համատեղ ուժերով ձևավորել համապատասխան ձևաչափեր և չափորոշիչներ՝ բարելավելու այս ոլորտի գործունեությունը: Ցանկանում եմ նշել, որ եթե մինչ այժմ ԲՈԿ-ը կատարել է «ոստիկանի» ֆունկցիա, ապա ներկայումս փոխվելու է դրա փիլիսոփայությունը՝ այն լինելու է, այսպես ասած, «բժշկական» կառույց, որը մտնելու է այդ գործընթացի մեջ ատենախոսությունը ներկայացնելու հենց առաջին օրվանից, վերահսկելու է գործընթացի ողջ օրինականությունը՝ բացառելով ցանկացած կոռուպցիոն դրսևորում և վերջում տալու է համապատասխան գնահատական: Այսինքն՝ ԲՈԿ-ը ոչ թե պատժելու է, այլ գնահատելու է իրական գիտնականին»-,ընդգծել է բանախոսը:

ԲՈԿ-ի նախագահը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: