Ով է հեղաշրջման փորձի համար կալանավորվածներից մեկը․ խումբը պատրաստվել է ռուսական «Արբատ» բազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Բացահայտվել է Հայաստանում իշխանության զավթում նախապատրաստելու դեպք. Քննչական կոմիտեն այս մասին հայտնեց այսօր առավոտյան՝ մանրամասնելով, որ մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, նրանցից երեքը կալանավորել են, իսկ չորսին փնտրում են։ Factor TV-ն իրավապահ համակարգի աղբյուրներից տեղեկացավ, որ կալանավորվածներից մեկը «Սև հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանն է։

Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցը, առանց այս յոթ անձանց ինքնությունը բացահայտելու, տեղեկացնում է, որ նրանցից հինգը ՀՀ քաղաքացիներ են, երկուսը՝ Արցախի Հանրապետության նախկին բնակիչներ։ Ըստ իրավապահ կառույցի՝ 2024-ի ընթացքում այս յոթ անձինք հավաքագրել են Հայաստանի մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների և յուրաքանչյուրին ամսական շուրջ 220 հազար ռուսական ռուբլի վճարի դիմաց նրանց փոխադրել Ռուսաստան։

Ըստ Քննչական կոմիտեի՝ հավաքագրված անձանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստան վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է։ Վարչապետի աշխատակազմից Նիկոլ Փաշինյանի դեմ ենթադրյալ մահափորձի նախապատրաստման  վերաբերյալ մեկնաբանություններ չունեն, քանի որ հարցը գտնվում է իրավապահների տիրույթում։  Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան՝ ասաց վարչապետի մամուլի խոսնակը։

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ՔԿ-ի հաղորդագրությունում հիշատակված «Արբատ» ռազմաբազան գտնվում է Ռուսաստանի ՊՆ-ի ենթակայության ներքո։

ՔԿ-ի հաղորդագրությունում նշվում է՝ հեղաշրջման  ենթադրյալ փորձ նախապատրաստողներին ՌԴ-ում  պոլիգրաֆ սարքի միջոցով ստուգումներ են իրականացրել՝ պարզելու համար նրանց անձնային հատկանիշներն ու քաղաքական հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները չեն շտապում մեղադրանքների սլաքն ուղղել Ռուսաստանի իշխանությունների կողմը։ Համաշխարհային հայկական երկրորդ համաժողովի ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը թեմային անդրադառնալով՝ խոսել է միայն հայ իրավապահների արդյունավետ աշխատանքի մասին։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Արմեն Խաչատրյանը կազմակերպիչների ամբողջական շրջանակը, կարծում է, կբացահայտվի նախաքննության վերջում։ Մինչ այդ, իշխանական պատգամավորը որոշ մանրամասներ է հայտնում։

Ընդդիմությունից Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը թեմայի վերաբերյալ բովանդակային մեկնաբանություն չունի։ Factor TV-ին փոխանցեց՝ կսպասի քննության ավարտին։

44-օրյա պատերազմից հետո իշխանությունը զինված մեթոդներով բռնազավթելու սցենարների մասին իրավապահները պարբերաբար են հայտարարում։

2023 թվականի նոյեմբերին, օրինակ, ԱԱԾ-ն հայտարարեց “Հյուսիսային տերևաթափ” օպերացիան կանխելու մասին։ Ըստ ԱԱԾ-ի՝ քննարկվել էր  պայթուցիկը Փաշինյանի մեքենայի տակ հարմարեցնելու հնարավորությունը: Այս օպերացիան նախապատրաստելու համար հինգ անձ կալանքի տակ է, թե ովքեր են՝ հանրության համար անհայտ է։

Մի քրեական գործ էլ վերաբերում է Փաշինյանի դեմ մահափորձ ծրագրելուն, նաև իշխանության զավթումը կազմակերպելուն։ Այս գործով մեղադրյալը Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն է։ Նա կես տարի բանտում անցկացրեց,  ըստ իրավապահների՝ Բազեյանն ու «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ձերբակալված 7 անդամներն իշխանությունը յուրացնելու քայլեր են ձեռնարկել։

2020 թվականի նոյեմբերի 11-ին ԱԱԾ-ն ձերբակալեց հատուկ ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, Սիսիանի կամավորական ջոկատի ղեկավար Աշոտ Մինասյանին։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք քննարկել էին Փաշինյանի հավանական սպանության տարբերակը և իշխանությունը յուրացնելու գործողությունները։ Այս գործով դատապարտվածներ չկան։

Ստացվում է՝ իրավապահները պարբերաբար հայտարարում են հեղաշրջումների կանխման մասին, սակայն դատապարտվածներ այդ գործերով դեռ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան