«Թել-Սել»-ը 2024-ին բացում է ներդրումների նոր ուղի. դարձե՛ք բաժնետեր՝ վճարելով ընդամենը 400 դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Հայաստանի վճարահաշվարկային շուկան նոր էջ է բացում. «Թել-Սել» ընկերությունը, որը տարիներ շարունակ ապահովում է հազարավոր օգտատերերի ֆինանսական հոսքերի կառավարումը, այսօր հայտարարեց իր բաժնետոմսերի թողարկման մեկնարկի մասին: Ընկերությունն առաջին անգամ շուկային առաջարկում է 3,850,000 բաժնետոմսեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1,5 միլիարդ դրամ․ յուրաքանչյուրի տեղաբաշխման արժեքը՝ 400 դրամ։

«17 տարի անց մենք դիրքավորվում ենք որպես Հայաստանի ազգային ֆինանսական էկոհամակարգ, որը ոչ միայն կփոխի ոլորտը, այլև կանխիկ գումարից անցում կկատարի թվային լուծումների»,- նշում է «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այս քայլն ուղղված է դեպի նոր հեռանկարներ։ Սեպտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 30-ըՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ նրանից՝ ֆիզիկական, իրավաբանական անձ է, թե օտարերկրյա ներդրող, կարող է դառնալ «Թել-Սել» ընկերության բաժնետեր։ Բաժնետոմսերի ձեռքբերումը պարզ է և արագ. «Telcell Wallet» հավելվածի օգտատերերի համար՝ ընդամենը մի քանի հպումով, կամ կարելի է բաժնետոմսեր ձեռք բերել «Արմբրոկ» ներդրումային ընկերությունից։

Բաժնետոմսերը գրավիչ ներդրումային գործիք են, այդ իսկ պատճառով «Արմբրոկ» ընկերությունը ևս պատրաստվում է «Թել-Սել»-ի բաժնետեր դառնալ։ «Թել-Սել» ընկերությունը հատկապես վերջին տարիներին ապահովել է բարձր արդյունավետություն, կայուն ֆինանսական աճ և որդեգրել է բարձր շահութաբաժիններ վճարելու քաղաքականություն։ Ընկերությունն այժմ, ըստ շահույթի, զբաղեցնում է վճարահաշվարկային շուկայի շուրջ 30%-ը։

«Telcell Wallet» հավելվածը թողարկվել է 2017 թվականին. 2019-ից մինչև 2023 թվականը օգտատերերի թիվը 20 անգամ ավելացել է։ Շրջանառությունը ևս դինամիկ աճ է գրանցել։

Թողարկվելու է շուրջ չորս միլիոն բաժնետոմս։ Նվազագույն գնումը 10 բաժնետոմսն է, իսկ առավելագույնը՝ 500 հազար։ Բաժնետեր դառնալով՝ օգտատերերը հնարավորություն կստանան օգտվելու ընկերության ծառայություններից հատուկ արտոնություններով։

«Թել-Սել» բաժնետոմսերի թողարկումը կարևոր քայլ է Հայաստանի վճարահաշվարկային շուկայում՝ նոր հնարավորություններ ստեղծելով թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ներդրողների համար։ Պարզեցված գործընթացը և ներդրումային գրավչությունը խոստանում են դառնալ հզոր խթան ընկերության հետագա հաջողության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան