Թուրքիայի ընդդիմության նախկին առաջնորդի դեմ նոր գործ է հարուցվել․ նրան սպառնում է գրեթե 4 տարվա ազատազրկում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Թուրքիայում դատախազները նոր մեղադրական եզրակացություն են պատրաստել երկրի գլխավոր ընդդիմության նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ պահանջելով ազատազրկում և քաղաքական գործունեության արգելում պետական ​​պաշտոնյային վիրավորելու մեղադրանքով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին սպառնում է մինչև երեք տարի յոթ ամիս ժամկետով ազատազրկում 2017 թվականի դատարանի որոշումը քննադատող դատավորների կոլեգիային վիրավորանքի մեղադրանքով։

Յոթ տարի անց այն բանից հետո, երբ նա քննադատել է Ստամբուլի 14-րդ բարձր քրեական դատարանի դատավորների կոլեգիան, որը 25 տարվա ազատազրկման էր դատապարտել CHP-ի պատգամավորին, Քըլըչդարօղլուն մեղադրվում է բազմաթիվ պետական ​​պաշտոնյաներին վիրավորելու մեջ՝ համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի: Այդ ժամանակ Քըլըչդարօղլուն մամուլի ասուլիս էր հրավիրել կուսակցության կենտրոնակայանում, որտեղ քննադատել էր դատարանին Էնիս Բերբերօղլուի նկատմամբ կայացրած վճռի համար, որը դեռևս CHP-ի պատգամավոր է, և մեղադրել քաղաքական դրդապատճառներով որոշումներ կայացնելու մեջ։

«Նրանցից ոչ մեկը դատավոր չէ, ոչ մեկն արդարադատություն չի իրականացնում։ Նրանք պարզապես կատարում են իրենց պարտքը՝ հանդես գալով որպես պալատի խամաճիկներ»,- ասել էր Քըլըչդարօղլուն՝ մեղադրելով դատավորներին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով գործելու մեջ։

Նախկին լրագրող Բերբերօղլուն 2017 թվականին լրտեսության մեղադրանքով առաջին անգամ դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման՝ Cumhuriyet-ին տեսանյութ տրամադրելու համար, որը ցույց է տալիս, որ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը զենք է տեղափոխում Սիրիայում արմատական ​​իսլամիստ ապստամբ խմբավորումներին: Երկար բողոքարկման գործընթացից հետո 2018 թվականի փետրվարին նրա պատիժը կրճատվել էր մինչև 5 տարի 10 ամիս, 15 ամիս ազատազրկումից հետո նա ազատ է արձակվել 2018 թվականի սեպտեմբերին։

Քըլըչդաչօղլուի նկատմամբ հետաքննությունը սկսվել է Ջիհաթ Թոփրաք անունով մի մարդու բողոքի հիման վրա։ Ստամբուլի դատախազների կողմից կազմված մեղադրական եզրակացության համաձայն՝ դատարանի նախագահի և դատավորների հասցեին Քըլըչդարօղլուի արտահայտությունները դուրս են գալիս խոսքի ազատության կամ քննադատության սահմաններից։ Ստամբուլի 13-րդ առաջին ատյանի քրեական դատարանի կողմից մեղադրական եզրակացությունն ընդունվել է, իսկ առաջին նիստը նշանակվել է դեկտեմբերի 16-ին։

Նշենք, որ Քըլըչդարօղլուն ընդդիմադիր կուսակցությունը ղեկավարում էր 2010-2023 թվականնեերին։ Անցած տարվա նոյեմբերին նա հեռացվել էր CHP-ի ղեկավարությունից այն բանից հետո, երբ 2023 թվականի մայիսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ պարտվել էր Էրդողանին, ինչը հանգեցրել էր նրա հրաժարականի կոչերին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի