Թուրքիայում փեյջերների հետ կապված վտանգ չկա․ թուրք նախարարը՝ Լիբանանում պայթյունների մասին

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մեկնաբանել է Լիբանանում նախօրեին տեղի ունեցած փեյջերների պայթյունը՝ հայտարարելով, որ բջջային կապի սարքերը կարելի է վերահսկել որոշակի տեխնոլոգիաներով և համակարգերով, ուստի կազմակերպություններ կան, որոնք ցանկանում են խուսափել դրանից, նախընտրում են օգտագործել փեյջեր։

Թուրքական լրատվականների հաղորդմամբ՝ Ուրաօղլուն նշել է, որ փեյջերներ գրեթե չեն օգտագործվում Թուրքիայում, քանի որ բջջային հեռախոսները մեծ տարածում են գտել երկրում։

«Թուրքիայում փեյջեր սարքերը գրեթե չեն օգտագործվում։ Ես կարող եմ հստակ ասել, որ Թուրքիայում որևէ վտանգ չկա՝ կապված փեյջերների հետ»,- ասել  է թուրք նախարարը։

Նա վստահեցրել է, որ կիբերանվտանգության հարցում առաջատարների թվում են։

«Կիբերանվտանգությունը նույնպես կարևոր է, և մենք լրջորեն մտածում ենք այս հարցի շուրջ մեր Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության և անվտանգության այլ ստորաբաժանումների հետ: Մենք ամեն օր կանխում ենք ավելի քան 400 խոշոր հարձակում: Այս փուլում մենք աշխարհի կիբերանվտանգության ոլորտի լավագույն 10 երկրների շարքում ենք։ Կարող եմ ասել, որ անհանգստանալու կարիք չկա, բայց միանշանակ շատ աշխատանք ունենք անելու»,- ասել է Ուրալօղլուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի