Ֆինլանդիայի նախագահն առաջարկել է ՌԴ-ին զրկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքից

Լուրեր

07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
Բոլորը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել փոխել համակարգը, որում մեկ պետությունը կարող է արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, ինչպես նաև ընդլայնել դրա կազմը։ Ստուբը նաև առաջարկել է կասեցնել «անօրինական պատերազմ» վարող ցանկացած երկրի անդամակցությունը կառույցին, ինչպիսին է Ռուսաստանը։

Հաջորդ շաբաթ Նյու Յորքում տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը։ Դրանում կքննարկվի Անվտանգության խորհրդի կազմը, և Ստուբը մտադիր է իր ձայնն ավելացնել դրա բարեփոխման կոչերին, գրում է Reuters-ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մայիսին խոսել էր «այսօրվա իրողություններին» համապատասխան փոփոխությունների անհրաժեշտության մասին։

Ստուբը մտադիր է Գլխավոր վեհաժողովին առաջարկել Անվտանգության խորհրդի մշտական անդամների թիվը 5-ից հասցնել 10-ի, այդ թվում՝ մեկ երկիր Լատինական Ամերիկայից, երկուսը՝ Աֆրիկայից և երկուսը՝ Ասիայից։

վՄիևնույն ժամանակ, ոչ մի երկիր չպետք է վետոյի իրավունք ունենա Անվտանգության խորհրդում, և ցանկացած ոք, ով անօրինական պատերազմ է վարում, պետք է դուրս մնա դրանից, ինչպես հիմա անում է Ռուսաստանը Ուկրաինայում», – ասել է Ֆինլանդիայի նախագահը Reuters-ին տված հարցազրույցում։

ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներն են Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի