ՌԴ-ի հակահարձակումը Կուրսկի շրջանում կանգնեցվել է. Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարություն

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ռուսական հակահարձակումը Կուրսկի շրջանում դադարեցվել է, նրա տարածքի մի մասը մնում է ուկրաինական վերահսկողության տակ։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է այս տարածքում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Ալեքսեյ Դմիտրաշկովսկին։

«Ռուսական զորքերը փորձեցին հարձակվել թևերից, բայց այդ հարձակումները կասեցվեցին, իրավիճակը կայունացել է, և այսօր ամեն ինչ մեր վերահսկողության տակ է։ Նրանք հաջողության չհասան»,- ասել է նա։

Բացի այդ, ըստ նրա, «մի քանի հազար» ռուս խաղաղ բնակիչներ մնում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից գրավված տարածքում։ Որոշ բնակավայրերում դեռ ավելի քան 100 մարդ կա։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հրապարակել էր Կուրսկի շրջանում իր գործունեության ամենօրյա թարմացումը՝ պնդելով, թե ռուսական բանակը շարունակում է հարձակողական գործողությունները։ Ընդ որում, դրանում չի խոսվել որևէ բնակավայրի «ազատագրման» մասին, իսկ մարտական վայրերը թվարկվել են գրեթե նույնությամբ, ինչ նախորդ օրը։