Microsoft-ը հայտարարել է Քամալա Հարիսի դեմ ռուսական ապատեղեկատվության ակտիվացման մասին

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն ակտիվացրել է իր ապատեղեկատվական արշավն ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի դեմ։ Այս մասին հայտնում է ծրագրային ապահովման ամերիկյան Microsoft ընկերությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ընկերությունը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը հրաժարվեց նախընտրական պայքարից, գործընթացի ռուս մասնակիցները որոշակի դժվարություններ են ունեցել վերականգնելու իրենց գործողությունները ԱՄՆ-ում դեմոկրատների դեմ, սակայն օգոստոսի վերջից նրանք սկսել են բովանդակություն արտադրել՝ ուղղված Հարիսին վարկաբեկելուն։ Նշվում է, որ այդ ժամանակից Կրեմլի հետ կապված Storm-1516 խումբը հրապարակել է երկու կեղծ տեսահոլովակ, որոնք քարոզում են Հարիսի և Դեմոկրատական ​​կուսակցության փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլսի մասին «վրդովիչ, հորինված դավադրության տեսություններ»։

Տեսանյութերից մեկում մի խումբ մարդիկ, որոնք ներկայանում են որպես Հարիսի կողմնակիցներ, հարձակվում են հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի քարոզարշավի ենթադրյալ մասնակցի վրա։ Մեկ այլ տեսանյութում էլ ասվում է, թե 2011 թվականին ԱՄՆ-ի ներկայիս փոխնախագահը, իբր, ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է դարձել և փախել վթարի վայրից, իսկ վիրավոր 13-ամյա աղջիկը դրանից հետո անդամալույծ է։ Microsoft-ի տվյալներով՝ տուժածի դերը կատարել է դերասանուհի, որը վարձատրվել է նկարահանումներին մասնակցելու համար։

Ըստ ամերիկյան ընկերության՝ երկու տեսանյութերը միլիոնավոր դիտումներ են ունեցել։ Նշվում է նաև, որ Storm-1516 խումբը հայտնի է ապակողմնորոշիչ տեսանյութերի արտադրությամբ, որտեղ դերասանները հանդես են գալիս բացահայտողների կամ լրագրողների դերում ու կեղծ տեղեկություններ տարածում:

Բացի այդ, ըստ Microsoft-ի, Հարիսին վարկաբեկելու և նրա մասին կեղծ տեսանյութեր տարածելու արշավին մասնակցում է ևս մեկ ռուսական խումբ, որը գործում է Storm-1679 անունով։ Այն նախկինում իրականացրել է Փարիզի Օլիմպիական խաղերի մասին կեղծ լուրեր տարածելու օպերացիա, իսկ այժմ անցել է ԱՄՆ ընտրություններին։

Սեպտեմբերի սկզբին Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ընթացքում հասարակական կարծիքը շահարկելու և մանիպուլացնելու փորձերի մեջ: Այս գործողությունների պատճառով Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է  սահմանել RT պետական ​​հեռուստաալիքի մի քանի ռուս պրոպագանդիստների, այդ թվում՝ Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ։

Այնուհետև Meta-ն հայտարարել է իր հարթակներում RT-ի և «Россия сегодня»-ի արգելափակման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի