«Երևան կլասիկ ֆեստ»-ի շրջանակում սեպտեմբերի 18-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախումբը
Մշակույթ
18.09.2024 | 13:21Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 17-ին մեկնարկել է «Երևան կլասիկ ֆեստ». փառատոնը:
Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը Երևանում առաջին անգամ է անցկացվում։Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը:
Սեպտեմբերի 18-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը: