Մշտադիտարկվել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մի շարք հուշարձաններ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նորավանքում թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ քննարկվել են Բուրթելաշեն (Սբ Աստվածածին) եկեղեցու հատակի պեղման, ընթացիկ նորոգումների, տապանաքարերի պահպանության, ցուցանակների փոփոխության և այլ հարցեր։ Քննարկվել է նաև Հերհերի Սբ Գևորգ եկեղեցու տանիքածածկերի ժամանակավոր նորոգման հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գիտանախագծային աշխատանքները կիրականացնի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, վերականգնումը՝ Վայոց ձորի թեմը։

Հաջորդիվ աշխատանքային խումբն այցելել է Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով վերականգնվում են Սբ Աստվածածին եկեղեցին և ներսի հազվագյուտ որմնանկարները։ Հանդիպմանը ներկա է եղել տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը։ Պատերի և թաղերի վերականգնման վերաբերյալ տրվել են ցուցումներ, կայացվել ընթացիկ որոշումներ։ Եկեղեցու վերականգնումը նախատեսվում է ավարտել 2025 թվականին։ Որմնանկարների վերականգնումից հետո դրանք կփակվեն՝ վերականգնման ընթացքում վնասումներից խուսափելու համար։