Լևոն Քոչարյանի օգնականը բիզնես ունի․ նա խախտել է պաշտոնի անհամատեղելիության պահանջը

Լուրեր

24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սաքոյանը, որը հանրությանը հայտնի դարձավ civic.am-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, խախտել է պաշտոնի անհամատեղելիության պահանջը։ Նման որոշում է կայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Նա, ըստ պետռեգիստրի տվյալների, հանդիսանում է «Էս-Յան» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասի սեփականատերը, նրա հայտարարագրում ՍՊԸ-ն հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տեղեկություններ չկան։

ՀՀ օրենսդրությամբ ԱԺ պատգամավորի օգնականի պաշտոնը հանդիսանում է պետական հայեցողական պաշտոն, իսկ այս պաշտոնի դեպքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն արգելվում է։ Օրենքը սահմանում է, որ պաշտոնի նշանակվելուց հետո 1 ամսվա ընթացքում անձը իրեն պատկանող առևտրային կազմակերպության կառավարումը պետք է հանձնի հավատարմագրային կառավարման, մինչդեռ Սուքոյանը նշված ժամանակահատվածում շարունակել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ ստանալ նշյալ ընկերությունից։

Արթուր Սուքոյանն իր դիրքորոշման մեջ նշել է այն հանգամանքը, որ ընկերությունը վերջին տարում թեև գրանցված է եղել, բայց որևէ գործունեություն չի ծավալել։

«Իմ կողմից հիմնադրված «Էս-Յան» ՍՊ ընկերությունը 2023թ. սեպտեմբերի 1-ից փաստացի որևէ գործունեություն չի իրականացրել. Կազմակերպությունը զուտ դե յուրե է շարունակել գոյություն ունենալ, իսկ ես որևէ կերպ ներգրավված չեմ եղել կազմակերպության գործունեությանը, որևէ գործողություն չեմ իրականացրել կազմակերպության գործունեության կազմակերպման և իրականացման համար:

Կազմակերպությունը սույն թվականի հուլիսի 8-ին կասեցվել է իմ դիմումի հիման վրա, դադարեցումը անհնար է՝ պայմանավորված վերջինիս պարտավորությունների, այդ թվում՝ դրամական պարտավորությունների առկայության փաստի ուժով: ՍՊԸ կասեցման պարագայում ակնհայտ է, որ իմ կողմից վերացվել են այն ենթադրյալ խախտումները, որոնք առկա էին, ինչով պայմանավորված Կոռոպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայցում եմ իմ նկատմամբ հարուցված վարույթը
կարճել»:

Թեև ԿԿՀ-ն հաստատված է համարում այն հանգամանքը, որ ընկերությւոնը շրջանառություն չի ապահովել, այնուամենայնիվ,նշվում է, որ Ըստ ՀՀ օրենսդրության՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնի նշանակվելուց (ընտրվելուց) հետո իրավունք չունեն ձեռք բերելու առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմա, փայ): Առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս,բաժնետոմս, փայ) ունենալու կամ պաշտոնավարման ընթացքում ժառանգություն ստանալու դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հաարային ծառայողները պարտավոր են պաշտոնն ստանձնելուց կամ ժառանգությունն ընդունելուց հետո մեկ ամսվա ընթացքում, այն օրենքով սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:

Նշված խախտման համատեքստում Հանձնաժողովն էական համարում այն հանգամանքը, որ Ընկերությունում պաշտոն զբաղեցնելով՝ պաշտոնատար անձը հնարավորություն է ունեցել փաստացի իրականացնելու կառավարչական բնույթի
գործողություններ և պետական մարմնից ստացված տեղեկատվության համաձայն վարձատրվել: Հետևաբար, Արթուր Սուքոյանի կողմից իր ստանձնած պաշտոնի հետ անհամատեղելի գործունեություն փաստացի իրականացվել է:

Նշենք, որ Արթուր Սաքոյանը ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականի պարտականությւոնները ստանձնել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին և պաշտոնավարում է մինչ օրը։ Նա նշված ՍՊԸ-ի սեփականատերն է 2016 թվականից։

Անժելա Պողոսյան